From Wikipedia, the free encyclopedia
«Ռեյները Կաստամերայից», երգ «Սառույցի և կրակի երգ» գրքից և «Գահերի խաղ» հեռուստասերիալից։ Երգի բառերը գրել է Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինը վեպի բնագրում, իսկ գործիքավորումը կատարել է Ռամին Ջավադին 2011 թվականին՝ սերիալի ստեղծողներ Դևիդ Բենիոֆի և Դենիել Բրետ Ուայսի պատվերով։ Երգը բազում անգամներ հայտնվում է գրքերում և սերիաներում։
«Ռեյները Կաստամերայից» | |
---|---|
The National (band)ի երգը ««Գահերի խաղը» հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջան, սաունթրեք» ալբոմից | |
Թողարկված | Հունիսի 19, 2012 |
Ձայնագրված | 2011 |
Ժանր | Հեռուստատեսային սաունթրեք |
Լեզու | անգլերեն |
Տևողություն | 2։23 |
Լեյբլ | Varèse Sarabande |
Հեղինակ | Ռամին Ջավադի, Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտին |
Կոմպոզիտոր | Ռամին Ջավադի |
Երգի բառերը հայտնվել են «Թրերի մրրիկ» գրքում, որում «Ռեյները Կաստամերայիցը» երգվում կամ նշվում է մի քանի անգամ։ Այն հիշեցնում է Տայվին Լանիսթերի հաղթանակը Լանիսթերների տան ապստամբ վասալներ Ռեյն («Ռեյները Կաստամերայից») և Տարբեկ տների նկատմամբ, որը տեղի է ունեցել վեպի իրադարձություններից 40 տարի առաջ։
Երգի առաջին տունը, որը վերարտադրվել է գրքում և հարմարեցվել հեռուստասերիալին, պատմում է վասալների դավադրության մասին[1]։
Հեռուստասերիալում երգն առաջին անգամ հնչել է, երբ Թիրիոն Լանիսթերը երկրորդ եթերաշրջանի առաջին սերիայի մի փոքր դրվագում սուլում է[2]։ Գործիքավորված տարբերակը լսվում է նույն սերիայում Թիրիոնի ելույթի ժամանակ, երբ Ջոֆրի թագավորը լքում է մարտի դաշտը։ Երկրորդ եթերաշրջանի 9-րդ սերիայում Բրոնը «Ռեյները Կաստամերայիցը» երգում է Լանիսթերների զինվորների համար։ Երբ զինվորներից մեկը հարցնում է նրան՝ «Որտե՞ղ եք Դուք սովորել այս երգը», Բրոնը պատասխանում է՝ «Հարբած Լանիսթերներ»։ «Գահերի խաղի» 2-րդ եթերաշրջանի սաունդթրեյքում այն կատարել է «The National» ռոք խումբը[3][4]։
Անգլերեն բնօրինակ (Դ․ Բենով, Դ. Դ. Վայս) | Բառացի թարգմանություն |
---|---|
|
|
Ալբոմի անձնակազմի անդամները ներկայացված են ստորև[5]․
|
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.