Ռեյնհարդ Զելտեն (գերմ.՝ Reinhard Selten, հոկտեմբերի 5, 1930(1930-10-05)[1][2][3][…], Վրոցլավ, Գերմանիա[2] - օգոստոսի 23, 2016(2016-08-23)[4][5][6], Պոզնան, Լեհաստան[4]), գերմանացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ տնտեսական հարաբերությունների ուսումնասիրման ժամանակ խաղերի տեսության մշակման համար (1994)։
Արագ փաստեր Ռեյնհարդ Զելտենգերմ.՝ Reinhard Selten, Ծնվել է ...
Ռեյնհարդ Զելտեն գերմ.՝ Reinhard Selten |
---|
|
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1930(1930-10-05)[1][2][3][…] Վրոցլավ, Գերմանիա[2] |
---|
Մահացել է | օգոստոսի 23, 2016(2016-08-23)[4][5][6] (85 տարեկան) Պոզնան, Լեհաստան[4] |
---|
Քաղաքացիություն | Գերմանիա |
---|
Ազգություն | հրեա |
---|
Մասնագիտություն | տնտեսագետ, մաթեմատիկոս, էսպերանտիստ և համալսարանի դասախոս |
---|
Հաստատություն(ներ) | Բեռլինի ազատ համալսարան[3], Բոննի համալսարան[3], Bielefeld University?[3], Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան[3] և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի[3] |
---|
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն, Փորձարարական տնտեսագիտություն[7], մաթեմատիկա[7], խաղերի տեսություն[7] և էսպերանտո[7] |
---|
Պաշտոն(ներ) | IKU ռեկտոր |
---|
Անդամակցություն | Սան Մարինոյի միջազգային գիտությունների ակադեմիա, Համընդհանուր էսպերանտոյի միության կոմիտեի պատվավոր ղեկավար, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[8], Վեստֆալիայի գիտությունների ակադեմիա, BBAW?, Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա, Եվրոպական ակադեմիա[9], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լեոպոլդինա, Գերմաներենի ասոցիացիա[10], Տնտեսական և ֆինանսական գիտությունների թագավորական ակադեմիա[11] և Տնտեսաչափական ընկերություն[12] |
---|
Ալմա մատեր | Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան (1961)[3] |
---|
Տիրապետում է լեզուներին | էսպերանտո և գերմաներեն[13] |
---|
Գիտական ղեկավար | Իվալդ Բուրգեր Վոլֆգանգ Ֆրանց |
---|
Եղել է գիտական ղեկավար | Eric van Damme?[14], Benny Moldovanu?[14], Franz J. Weissing?[14], Bettina Rockenbach?[14], Karim Sadrieh?[14], Rosemarie Nagel?[14], Sebastian J. Goerg?[14] և Oliver Kirchkamp?[14] |
---|
Ինչով է հայտնի | Խաղի տեսություն |
---|
Ազդել է | Աքսել Օկենֆելս Բենի Մոլդովանու |
---|
Պարգևներ | |
---|
Հայր | Adolf Selten? |
---|
Reinhard Selten Վիքիպահեստում |
Փակել
Սովորել է Ֆրանկֆուրտի համալսարանում։ Բեռլինի Ազատ համալսարանի, Բիլեֆելդի համալսարանի, Բոննի տնտեսագիտական բարձրագույն դպրոցի պրոֆեսոր։ Բոննի Փորձարարական տնտեսագիտության լաբորատորիայի հիմնադիր։
Զելտենը բազմիցս կողմ է արտահայտվել միջազգային էսպերանտո լեզվին[17]։ Մասնավորապես, 2007 թ., ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, հայտարարեց․ «Ուսումնասիրման համար թեթև լեզու, ինչպիսին որ էսպերանտոն է, լեզվային խնդրին չեզոք լուծում է տալիս»։ Նա նաև համաձայնվեց առաջադրվել 2009 թ. Եվրախորհրդարանի ընտրություններում ոչ մեծ EDE կուսակցությունից (Եվրոպա-Ժողովրդավարություն-Էսպերանտո)[18]։