Ռեյնհարդ գործողություն
From Wikipedia, the free encyclopedia
Ռեյնհարդ կամ Ռեյնհարդտ գործողություն (գերմ.՝ Aktion/Einsatz Reinhard/Reinhardt[2]), Երրորդ ռայխի պետական ծրագրի կոդավորված անվանումը, որի նպատակն էր հրեաների ու գնչուների համակարգված ոչնչացումը գեներալ-նահանգապետության տարածքում։ «Ռեյնհարդ գործողության» շրջանակներում 1942 թվականի հուլիսից մինչև 1943 թվականի հոկտեմբեր երեք մահվան ճամբարներում (Բելժեց, Սոբիբոր և Տրեբլինկա) սպանվել են ավելի քան երկու միլիոն հրեաներ և շուրջ 50 000 գնչուներ գեներալ-նահանգապետության հինգ շրջաններից (Վարշավա, Լյուբլին, Ռադոմ, Կրակով և Գալիցիա)։