Ռեյնջեր-7
From Wikipedia, the free encyclopedia
Ռեյնջեր-7, (անգլ.՝ Ranger-7), ԱՄՆ ՆԱՍԱ-ի Ռեյնջեր ծրագրի շրջանակներում իրականացված առաքելություն, որով նախատեսվում էր հարվածել Լուսնի մակերևույթին, և հարվածի պահից 10 վայրկյան առաջ ուղարկել մակերևույթի լուսանկարներ։ Արձակվել է 1964 թվականի հուլիսի 28-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս ԼՎ-3 Աջենա-Բ կրող հրթիռով։ Առաջին ամերիկյան կայանն էր, որը փոխանցեց Լուսնի մոտ տարածությունից կատարված լուսանկարներ, ինչպես նաև Ռեյնջեր ծրագրի առաջին ամբողջությամբ հաջող ավարտված առաքելությունը։
Կազմակերպություն | ՆԱՍԱ |
---|---|
Հիմնական կապալառուներ | ՌՇԼ |
COSPAR ID | 1964-041A[1] |
NSSDCA ID | 1964-041A |
SCN | 00842 |
Գործարկման ամսաթիվ | 1964 հուլիսի 28, 16:50:07 UTC[1] |
Գործարկման վայր | Քանավերալ |
Գործարկման հրթիռ | Ատլաս ԼՎ-3 Աջենա-Բ |
Աշխատանքի ավարտ | 1964 հուլիսի 31 |
Զանգված | 365,6 կգ[1][2] |
Կայանի վրա տեղադրված էին 6 իրարից անկախ հեռուստախցիկներ, երկու լայն անկյունով և չորս նեղ անկյունով։ Բարձր հուսալիության պահովման համար ամեն խցիկը ուներ իր առանձին հոսանքի աղբյուրը, ժամացույցն ու հաղորդիչը։ Ռեյնջեր 7-ը փոխանցեց ավելին քան 4300 լուսանկարներ 17 րոպեյի ընթացքում։ 68,6 ժամ տևած թռիչքից հետո կայանը հարվածեց Լուսնին 9385 կմ/ժ արագությամբ[3] No other experiments were carried on the spacecraft.[4]: