From Wikipedia, the free encyclopedia
Ռեյ Միլթոն Բլենչարդ (անգլ.՝ Ray Milton Blanchard, հոկտեմբերի 9, 1945[1], Hammonton, Ատլանտիկ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[1]), ամերիկացի և կանադացի սեքսոլոգ, առավել հայտնի է պեդոֆիլիայի և սեռական կողմնորոշման ուսումնասիրության մեջ իր ներդրման շնորհիվ։ Բլենչարդի տրանսսեքսուալության դասակարգման ստեղծողն է։
Ռեյ Բլենչարդ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1945[1] (78 տարեկան) Hammonton, Ատլանտիկ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[1] |
Բնակության վայր(եր) | Կանադա |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Կանադա |
Մասնագիտություն | հոգեբան, հետազոտող, sexologist, կլինիկական հոգեբան և forensic psychologist |
Հաստատություն(ներ) | Տորոնտոյի համալսարան[1] |
Գործունեության ոլորտ | հոգեբանություն |
Ալմա մատեր | Փենսիլվանիայի համալսարան[1] և Իլինոյսի համակարգի համալսարան[2][1] |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Գիտական ղեկավար | Կուրտ Ֆրոյնդ |
Կայք | individual.utoronto.ca/ray_blanchard/(անգլ.) |
Ray Blanchard Վիքիպահեստում |
Ռեյ Բլենչարդը ծնվել է 1945 թվականի հոկտեմբերի 9-ին Նյու Ջերսիի Համոնտոն քաղաքում։ 1967 թվականին սովորել է Փենսիլվանիայի համալսարանում՝ ստանալով բակալավրի աստիճան, իսկ 1973 թվականին՝ Ուրբան Շամփեյնում գտնվող Իլինոյսի համալսարանում՝ ստանալով հոգեբանության գծով փիլիսոփայության դոկտորի աստիճան։
1976 թվականին Բլենչարդն Բրամփթոնում գտնվող Օնտարիոյի Կոռեկցիոն համալսարանում (անգլ.՝ Ontario Correctional Institute) աշխատանքի է ընդունվել որպես կլինիկական հոգեբան։ Այնտեղ Բլենչարդը հանդիպել է Կուրտ Ֆրոյնդին, որը դարձել է նրա գիտական ղեկավարը[3]։
1980 թվականին Բլենչարդն աշխատանքի է ընդունվել թմրամոլության և հոգեկան առողջության հարցերով կենտրոնում[4]։ Նա նաև աշխատել է Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի ենթահանձնաժողովում, որը զբաղվում է գենդերային ինքնության խանգարումների ուսումնասիրությամբ[5]։
Գիտնականը Բլենչարդի տրանսսեքսուալության դասակարգման ստեղծողն է[6]։ Նրան է պատկանում նաև «տելեյոֆիլիա» եզրույթի ստեղծումը[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.