From Wikipedia, the free encyclopedia
Ռենդի Մարիո Փոֆո (անգլ.՝ Randy Mario Poffo, նոյեմբերի 15, 1952 – մայիսի 20, 2011), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և հաղորդավար, առավել հայտնի «Մաչո մեն» Ռենդի Սևիջ ("Macho Man" Randy Savage) ռինգային անվամբ։ Առավել նշանակալի կարիերա է ունեցել «World Wrestling Federation» (WWF, 1985–1994) և «World Championship Wrestling» (WCW, 1994–2000) կազմակերպություններում անցկացրած տարիներին։
Ռենդի Սևիջ Randy Savage | |
---|---|
Սևիջը որպես գործող WWF չեմպիոն | |
Իրական անուն | Ռենդի Մարիո Փոֆո Randy Mario Poffo |
Ռինգային անուն(ներ) | Ռենդի Փոֆո[1] Ռենդի Սևիջ[1] Սարդ[1] Մեծ Ջենո[1] Մաչո մեն[1] Սղող[1] Մաչո թագավոր[1] Պարոն Խելագարություն[1] Ավերիչ[1] Պատժիչ[1] |
Ընդհանուր տեղեկություններ | |
Հայտարարվող քաշ | 108 կգ[1] |
Հայտարարվող հասակ | 1,88 մ[1] |
Ծննդյան թվական | Նոյեմբերի 15, 1952 |
Ծննդավայր | Կոլումբուս, Օհայո, ԱՄՆ |
Վախճանի թվական | Մայիսի 20, 2011 (58 տարեկան) |
Վախճանի վայր | Սեմինոլ, Ֆլորիդա, ԱՄՆ |
Մարզիչ | Անջելո Փոֆո[1] |
Դեբյուտ | 1973 |
Կարիերայի ավարտ | 2005 |
Ամուսին | Միս Էլիզաբեթ (1984-1992) Բարաբարա Լին Փեյն (2010–2011) |
Կայք | machoman.com |
Սևիջի ռինգային երաժշտությունը | |
32 տարվա մասնագիտական կարիերայի ընթացքում Սևիջը հնարավորություն է ունեցել նվաճելու 20 չեմպիոնական տիտղոս, որոնցից 6-ը՝ ծանրքաշային։ Սևիջը WWF չեմպիոնական տիտղոսը նվաճել է 2, իսկ WCW ծանրքաշային տիտղոսը՝ 4 անգամ։ Երեք անգամ դարձել է ICW աշխարհի ծանրքաշային չեմպիոն, մեկ անգամ USWA աշխարհի միացյալ ծանրքաշային չեմպիոն։ Մեկ անգամ հռչակվելով WWF միջմայրցամաքային չեմպիոն՝ համարվել է բոլոր ժամանակների լավագույն միջմայրցամաքային չեմպիոնը։ Չեմպիոնական նվաճումներից բացի 1987 թվականին հաղթել է «WWF King of the Ring» և 1995-ին՝ «WCW World War 3» մրցույթները։ Մասնակցություն է ունեցել երեք «Ռեսլմանիաներում»։
«WWF» և «WCW» կազմակերպություններում անցկացրած տարիներին Սևիջի մենեջերի դերն ստանձնել է նրա կին «Միսս Էլիզաբեթ» Հյուլիթը։ Սևիջի կերպարն առավելապես հայտնի է եղել իր թավ ձայնով և գույնզգույն զգեստներով։ Ողջ կարիերայում որպես մուտքային երաժշտություն, Սևիջն օգտագործել է «Շքեղություն և հանգամանք մարշ No.1» կատարումը։
Պրոֆեսիոնալ ըմբշամարտից դուրս նկարահանվել է մի շարք կինոնկարներում, որոնցից առավել նշանավորն է «Սարդ-մարդը» (2002), ինչպես նաև կատարել հնչյունավորումներ «Բոլտ», «Սուպեր ռնգեղջյուր» և այլ անիմացիոն ֆիլմերում։
Մահացել է 2011 թվականի մայիսի 20-ին՝ սրտամկանի ինֆարկտից[2]։ Հարվածն ստանալու ժամանակ գտնվել է ավտոմեքենայի ղեկին։ 2015 թվականին հետմահու առաջադրվել է WWE փառքի սրահ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.