Ռենդոլֆ Սքոթ
From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Ռենդոլֆ Սքոթ (անգլ.՝ George Randolph Scott; հունվարի 23, 1898(1898-01-23)[1][2][3], Օրինջ քաունթի, Վիրջինիա, ԱՄՆ - մարտի 2, 1987(1987-03-02)[1][4][2][…], Բևերլի Հիլզ, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ 35 տարվա ընթացքում Սքոթը հայտնվել է տարբեր ժանրային ֆիլմերում, ներառյալ սոցիալական և հանցավոր դրամաները, կատակերգությունները, մյուզիքլները, արկածները, ռազմական ֆիլմերը, ինչպես նաև սարսափների և կինոֆանտաստիկայի մի քանի ֆիլմերում։ Այնուամենայնիվ, նրա ամենահիշարժան կերպարները կերտված են վեստեր ժանրում, որոնք մեծամասնություն են կազմում նրա ֆիլմացանկում։ Դրանց թվում են «Սրիկաները» (1942), «Քառասունհինգերորդ տրամաչափի Կոլտ» (1950), «Սանտա-Ֆե» (1951), «Դահիճի հանգույցը» (1952) ֆիլմերը, «Անծանոթը ատրճանակով» (1953) և «Դիլիժանսների պահակը» (1954), «Յոթը պետք է մահանան» (1956) և «Մեծ վախը» (1957)։ Վերջին անգամ կինոէկրաններին դերասանը հայտնվել է 1962 թվականին «Ցատկիր բարձրլեռնային ճանապարհով» ֆիլմում, որից հետո անցել է թոշակի, և հետագա տարիներն անվնաս անց է կացրել Կալիֆոռնիայի իր քաղաքամերձ տանը։
Ռենդոլֆ Սքոթ անգլ.՝ Randolph Scott | |
---|---|
Ծնվել է | հունվարի 23, 1898(1898-01-23)[1][2][3] |
Ծննդավայր | Օրինջ քաունթի, Վիրջինիա, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 2, 1987(1987-03-02)[1][4][2][…] (89 տարեկան) |
Մահվան վայր | Բևերլի Հիլզ, ԱՄՆ |
Գերեզման | Elmwood Cemetery |
Կրթություն | Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտ և Woodberry Forest School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | Եպիսկոպոսյան եկեղեցի |
Մասնագիտություն | դերասան, սցենարիստ, կինոդերասան և կինոպրոդյուսեր |
Ժանրեր | վեսթեռն |
Ծնողներ | հայր՝ George Grant Scott?[5], մայր՝ Lucy Lavinia Crane?[5] |
Ամուսին(ներ) | Marion duPont Scott? և Patricia Stillman? |
Պարգևներ և մրցանակներ | |