From Wikipedia, the free encyclopedia
Ռենե Գոբլե (ֆր.՝ René Goblet նոյեմբերի 26, 1828[1], Aire-sur-la-Lys - սեպտեմբերի 13, 1905[2][3] կամ դեկտեմբերի 13, 1905[1], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի գիտնական, քաղաքական գործիչ, նաև գլխավորել է Ֆրանսիայի նախարարների կաբինետը 1886 թվականի դեկտեմբերի 16-ից 1887 թվականի մայիսի 30-ը։
Ռենե Գոբլե ֆր.՝ René Goblet | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 26, 1828[1] |
Ծննդավայր | Aire-sur-la-Lys |
Մահացել է | սեպտեմբերի 13, 1905[2][3] (76 տարեկան) կամ դեկտեմբերի 13, 1905[1] (77 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Cimetière de La Madeleine d'Amiens |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ, լրագրող և փաստաբան |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Mayor of Amiens?, Ֆրանսիայի նախարարների խորհրդի նախագահ և Ֆրանսիայի երրորդ հանրապետության սենատոր |
Կուսակցություն | Հանրապետական, ռադիկալև ռադիկալ-սոցիալիստական կուսակցություն |
René Goblet Վիքիպահեստում |
Ռենե Գոբլեն ծնվել է 1828 թվականի նոյեմբերի 26-ին, Էր-սուր-լա-Լիսում։ Իրավագիտական կրթություն ստանալուց հետո նա որպես փաստաբան է աշխատել Ամյեն քաղաքում։
Ֆրանսիական կայսրության անկումից հետո դատախազ է նշանակվել Ամեյնի վերաքննիչ դատարանում։
1871 թվականին ընտրվել է ազգային ժողով, որտեղ անդամագրվել է չափավոր հանրապետական կուսակցությանը և հայտնի է դարձել որպես տաղանդավոր հռետոր։
1877 թվականին ընտրվել է պատգամավորների պալատի անդամ և անդամագրվել ձախ կուսակցությանը։
1882 թվականին նա Շառլ Ֆրեյսինե նախարարությունում զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը։
1885 թվականին նա ստացել է հանրային կրթության նախարարի պաշտոնը Էժեն Անրի Բրիսսոնի նախարարությունում։
1886 թվականին նա կրկին ստանձնել է այս պաշտոնը Ֆրեյցինետի կաբինետում և նրա անկումից հետո, 1886 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև 1887 թվականի մայիսի 17-ը Գոբլեն նախարար-նախագահ էր և ներքին գործերի նախարար։
Ֆլոկեի կաբինետում նա եղել է 1888 թվականի ապրիլից մինչև 1889 թվականի փետրվար` աշխատելով որպես արտաքին գործերի նախարար։
Ռենե Գոբլեն կյանքից հեռացել է 1905 թվականի սեպտեմբերի 13-ին, Փարիզում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.