Ռենե Կոտի
From Wikipedia, the free encyclopedia
Ռենե Ժյուլ Գյուստավ Կոտի (ֆր.՝ René Jules Gustave Coty, մարտի 20, 1882(1882-03-20)[1][2][3][…], Հավր - նոյեմբերի 22, 1962(1962-11-22)[1][4][5][…], Հավր), Ֆրանսիայի 17-րդ նախագահ 1954 - 1959 թթ.։
Ռենե Կոտի | |
---|---|
Ծնվել է | մարտի 20, 1882(1882-03-20)[1][2][3][…] |
Ծննդավայր | Հավր |
Մահացել է | նոյեմբերի 22, 1962(1962-11-22)[1][4][5][…] (80 տարեկան) |
Մահվան վայր | Հավր |
Գերեզման | Cimetière Sainte-Marie |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Ստորին Նորմանդիայի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և փաստաբան |
Ամուսին | Ժերմեն Կոտի |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիայի Հանրապետության նախագահ, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, French co-prince of Andorra?, Ֆրանսիայի երրորդ հանրապետության սենատոր, Պատվո լեգեոն շքանշանի մեծ վարպետ, Ֆրանսիայի սենատի անդամ, Minister of Reconstruction and Urban Development? և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող |
Կուսակցություն | National Centre of Independents and Peasants?, Հանրապետական, ռադիկալև ռադիկալ-սոցիալիստական կուսակցություն և Դեմոկրատական ալյանս |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով |
René Coty Վիքիպահեստում |
Ծնվել է Հավրում (հյուսիսարևմտյան Ֆրանսիա)։ Ստացել է կրթություն իրավաբանության և փիլիսոփայության բնագավառներում, քաղաքական գործունեությունն սկսել է 1923-ից։ Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին բավականին պասսիվ էր քաղաքական հարցերում, նորից ակտիվացավ այդ ասպարեզում միայն պատերազմից հետո՝ 1945-ին։ 1946 թ. Ռ. Կոտին միացավ Ռոբեր Շումանի կառավարությանը, ծառայելով այնտեղ որպես վերակառուցման և քաղաքային գործերի նախարար։ Հետո վերադարձավ Սենատ և ընտրվեց Սենատի փոխ-նախագահ։ Այդ պաշտոնում մնաց մինչև Ֆրանսիայի նախագահ ընտրվելը՝ 1953 թ. դեկտեմբերի 23-ի ընտրություններում։
Ռենե Կոտին իր պաշտոնավարությունը վարեց բարեխղճորեն, բայց շատ ավելի թույլ էր քաղաքականության վրա ազդելու իր ունակություններում, քան նրա նախորդը՝ Նախագահ Վենսան Օրիոլը։ 1958-ի քաղաքական ճգնաժամի ժամանակ Կոտիի՝ պաշտոնից հրաժարվելու սպառնալիքների ազդեցության ներքո Ազգային Ժողովն առաջ քաշեց գեներալ Շառլ դը Գոլին՝ որպես երկրի վարչապետ։ Ռ. Կոտին պաշտոնից հրաժարվեց 1959 թ. հունվարի 8-ին, այդպիսով վերջ դնելով Ֆրանսիայի Չորրորդ հանրապետությանը։ Կոտիի հրաժարականի արդյունքում դը Գոլն ընտրվեց Ֆրանսիայի նախագահ, սկիզբ դնելով արդի Հինգերորդ հանրապետությանը։