Ռենոդո մրցանակ
From Wikipedia, the free encyclopedia
Ռենոդո մրցանակ (կամ Ռենոդո Թեոֆրաստի մրցանակ, ֆր.՝ Prix Théophraste-Renaudot), ֆրանսիական գրական մրցանակ։ Ստեղծվել է 10 գրաքննադատների կողմից 1926 թվականին, երբ սպասում էին Գոնկուրյան մրցանակի դափնեկիրների անունների հայտարարմանը։ Այսպիսով՝ առաջին Ռենոդո մրցանակը դարձել է Գոնկուրյան մրցանակի յուրօրինակ հավելում. ավանդաբար երկու մրցանակներն էլ շնորհվում են նույն օրը՝ նոյեմբերի առաջին երեքշաբթի օրը։
Ռենոդո մրցանակ | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Տեսակ | գրական պարգև |
Վիճակագրություն | |
Հիմնադրման ամսաթիվ | 1926 |
Հերթականություն | |
Կայք | prixrenaudot.free.fr(ֆր.) |
Ռենոդո մրցանակի առաջին հանձնաժողովի կազմում ընդգրկված էին Ռայմոն դը Նին, Մարսել Էսպիոն, Ժորժ Լե Ֆևրը, Նոել Սաբորդը, Ժորժ Մարտենը, Օդետա Պանետեն, Հենրի Գիլակը, Գաստոն Պիկարդը, Պիեռ Դեմարտրը և Ժորժ Շարանսոլը։ Նրանցից յուրաքանչյուրը հեղինակել է Ռենոդոյի կենսագրության գլուխներից մեկը, որ լույս է տեսել 1929 թվականին «Հայտնի մարդկանց կյանքը» շարքի շրջանակներում։
2003 թվականից Ռենոդո մրցանակ է շնորհվում նաև էսսեի, իսկ 2009 թվականից` գրպանի գրքի համար։