Ռեստլերը (ֆիլմ)
From Wikipedia, the free encyclopedia
«Ռեստլերը» (անգլ.` The Wrestler), ռեժիսոր Դարեն Արոնոֆսկու կողմից 2008 թվականին նկարահանված սպորտային դրամա։ Գլխավոր դերում խաղում է Միքի Ռուրկը, ով 2009 թվականին ներկայացվում է Օսկարի` լավագույն դերասանի անվանակարգում։
Ռեստլերը անգլ.՝ The Wrestler | |
---|---|
Երկիր | ԱՄՆ Ֆրանսիա[1] |
Ժանր | դրամա[2][3][4][…] և սպորտային ֆիլմ |
Թեմա | պրոֆեսիոնալ ըմբշամարտ[5], end of sports career?[5], ծերացում[6], միայնություն[7] և ձախողում[6] |
Թվական | սեպտեմբերի 5, 2008, մայիսի 21, 2009[8] և փետրվարի 26, 2009[9] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դարրեն Արոնոֆսկի[10][2][3][…] |
Պրոդյուսեր | Դարրեն Արոնոֆսկի և Scott Franklin? |
Սցենարի հեղինակ | Ռոբերտ Սիգել |
Դերակատարներ | Միքի Ռուրկ[10][11][3][…], Մարիսա Թոմեյ[10][11][12][…], Էվըն Ռէյչըլ Ուուտ[10][11][12][…], Մարկ Մարգոլիս[10][11][4], Էռնեստ Միլլեր[11][4], Չուդա Ֆրիդլենդեր[11][12][4], Աջայ Նայդու[11], Սեզարո[11], Նայջել ՄակԳինես, Ջեյ Լիթալ, Ջոն Դ'Լեո[11], R-Truth[11] և Նեկրո Բուտչեր |
Օպերատոր | Մարիզա Ալբերտի[13][14][15] |
Երաժշտություն | Քլինթ Մենսել |
Մոնտաժ | Էնդրյու Վայսբլում |
Պատմվածքի վայր | Նյու Ջերսի |
Նկարահանման վայր | Նյու Յորք և Նյու Ջերսի |
Կինոընկերություն | Saturn Films, Wild Bunch և Protozoa Pictures |
Տևողություն | 105 րոպե |
Բյուջե | 6 000 000 $[16] |
Շահույթ | 44 700 000 $[16] |
Պաշտոնական կայքէջ |
Ռուրկը մարմնավորում է պատկառելի տարիքի հասած մի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկի, ով չնայած ունեցել էր մեծ հաջողություններ 80-ականներին, սակայն արդեն քիչ հայտնի էր և դեռ շարունակում էր հանդես գալ տարբեր մանր կազմակերպություններում` մասամբ երբեմնի փառքը վերականգնելու և ինչ-որ տեղ նաև գոյատևելու համար։
Ֆիլմը 2008 թվականին Վենետիկի կինոփառատոնում ստանում է «Ոսկե առյուծ» մրցանակը, իսկ Միքի Ռուրկը ստանում է BAFTA մրցանակ, Ոսկե Գլոբուս, ինչպես նաև «Անկախ ոգի» կոչվող մրցանակ։ Մարիսա Տոմեյը նույնպես առաջադրվում է Ակադեմիայի մրցանակաբաշխության լավագույն երկրորդ պլանի դերասանուհու անվանակարգում։