From Wikipedia, the free encyclopedia
Էնրիկե Մարտին Մորալես (իսպ.՝ Enrique Martín Morales), ավելի հայտնի է որպես Ռիկի Մարտին (անգլ.՝ Ricky Martin, դեկտեմբերի 24, 1971[1], Սան Խուան, Պուերտո Ռիկո, ԱՄՆ) պուերտոռիկացի փոփ երգիչ, դերասան և գրող[4][5]։
Ռիկի Մարտին | |
---|---|
Ի ծնե անուն | իսպ.՝ Enrique José Martín Morales |
Նաև հայտնի է որպես | Ricky Martin |
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1971[1] (52 տարեկան) Սան Խուան, Պուերտո Ռիկո, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ և Իսպանիա |
Ժանրեր | փոփ, փոփ ռոք, լատինական փոփ, ժամանակակից R&B, դենս փոփ, ռեգգի, ռեգետոն և լատինոամերիկյան երաժշտություն[2] |
Մասնագիտություն | երգիչ, թատրոնի դերասան, կոմպոզիտոր, մոդել, հեռուստատեսային դերասան և գրող |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Sony Music, Columbia Records և Sony Music Entertainment |
Անդամակցություն | Մենուդո |
Ամուսին | Dorian Popa? |
Պարգևներ | |
Կայք | rickymartinmusic.com |
Ricky Martin Վիքիպահեստում |
Կարիերան սկսել է 12 տարեկանում «Մենուդո» փոփ ակումբում։ Հինգ տարի ակումբում անցկացնելուց հետո 1990-ականներին թողարկել է մի քանի օտարալեզու ալբոմներ։ Մի շարք բեմերում և Մեքսիկայի հեռուստատեսային ալիքներում տարբեր ելույթներ ունենալով՝ դարձել է տեղական աստղ։ 1994 թվականին հայտնվել է «Գլխավոր հոսպիտալ» ամերիկյան սերիալի գլխավոր դերերում՝ խաղալով պուերտոռիկացի երգիչի դերը։
1999 թվականին մի քանի ալբոմներ թողարկելուց հետո Մարտինը Իսպանիայում Գրեմմի 41-րդ մրցանակաբաշխության արարողության ժամանակ կատարել է «The Cup of Life» երգը[6]։ Իր գրանցած հաջողությունցի հեգտո Մարտինը թողարկել է «Livin’ la Vida Loca» երգը, որը մեծ ճանաչում է ստացել ամբողջ աշխարհում և դարձել լատինոամերիկյան փոփ երաժշտության լավագույն նմուշներից մեկը։ Այն վաճառվել է 8 միլիոն օրինակով՝ դառնալով բոլոր ժամանակներում ամենաշատ վաճառված երգերից մեկը[7]։ Նրա առաջին անգլալեզու ալբոմը (Ricky Martin), վաճառվել է 22 միլիոն օրինակով և դարձել բոլոր ժամանակներում աշխարհում ամենաշատ վաճառված ալբոմներից մեկը[8][9][10]։
Վաճառել է ավելի քան 85 միլիոն ալբոմ, ունի 95 պլատինե երգ, ստացել է 2 American Music Awards, 7 Գրեմմի մրցանակ, 8 World Music Awards, 10 Billboard Music Awards, 8 MTV Video Music Awards։ Համերգներով հանդես է եկել ավելի քան 60 երկրում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.