hոլանդացի լուսանկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Ռինեկե Դեյքստրա (հոլ.՝ Rineke Dijkstra, հունիսի 2, 1959[1][2][3][…], Սիթարդ, Լիմբուրխ, Նիդերլանդներ[4][5]), նիդերլանդացի լուսանկարիչ և վիդեոարտիստ։
Ռինեկե Դեյքստրա հոլ.՝ Rineke Dijkstra | |
---|---|
Ծնվել է | հունիսի 2, 1959[1][2][3][…] (65 տարեկան) |
Ծննդավայր | Սիթարդ, Լիմբուրխ, Նիդերլանդներ[4][5] |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Ազգություն | հոլանդացի |
Մայրենի լեզու | հոլանդերեն |
Կրթություն | Գերիտ Ռիտվելդ ակադեմիա |
Մասնագիտություն | լուսանկարիչ, վիդեոնկարիչ, video installation artist և փոստային բացիկների դիզայներ |
Պարգևներ և մրցանակներ | |
Rineke Dijkstra Վիքիպահեստում |
Ռինեկե Դեյքստրան ծնվել է 1959 թվականին Սիթարդ քաղաքում։ 1981-1986 թվականներին սովորել է Ամստերդամի Գերիտ Ռիտվելդի գեղարվեստական ակադեմիայում։ Աշխատել է որպես կոմերցիոն լուսանկարիչ[8][9]։ Առաջին անհատական ցուցահանդեսը կազմակերպվել է Ամստերդամում 1984 թվականին։ 1990-ական թվականներին սկսել է իրականացնել անհատական նախագծեր , որոնցից առաջինը դարձավ ճանաչում ստացած Լողափային դիմանկարների շարքը (1992-1996)։ 1990-ական թվականների կեսերից սկսում է աշխատել տեսանախագծերի վրա (The Buzzclub, Liverpool, UK / Mysteryworld, Zaandam, NL, 1996-1997, և այլն)։ Նկարչուհու աշխատանքները ցուցադրվում են Վենետիկի բիենալեում 1997 և 2001 թվականներին, Սան Պաուլուի արվեստի բիենալեում (1998), Թուրինի ֆոտոբիենալեում (1999) և այլն։
Ռինկե Դեյքստրայի աշխատանքները հաճախ համեմատում են Ավգուստ Զանդերի և Դիանա Արբուսի լուսանկարների հետ։
Կոդակ մրցանակ (1987) և այլ պարգևներ։ Նկարչուհու աշխատանքներն առաջին անգամը չէ, որ ցուցադրվում են աշխարհի խոշորագույն թանգարաններում, պահվում նրանց հավաքածուներում (Թեյթ բրիտանական պատկերասրահ, Ռուդոլֆինում, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան, Մետրոպոլիտեն թանգարան և այլն)։ Դեյքստրան Լոնդոնի կերպարվեստի թագավորական դպրոցի պատվավոր դոկտոր է (2011)։ 2012 թվականին նրա քսան տարվա աշխատանքների հետահայաց ցուցադրությունը կազմակերպվեց Սողոմոն Հուգենհայմի նյույորքյան թանգարանում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.