ամերիկացի ճարտարապետ From Wikipedia, the free encyclopedia
Ռիչարդ Մեյեր (անգլ.՝ Richard Meier, հոկտեմբերի 12, 1934[1][2][3][…], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի ճարտարապետ, նյույորքյան ավանգարդի ներկայացուցի։ Պրիցկերի ճարտարապետական մրցանակի մրցանակակիր է։
Ռիչարդ Մեյեր անգլ.՝ Richard Meier | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1934[1][2][3][…] (89 տարեկան) |
Ծննդավայր | Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Կրթություն | Կոռնելի համալսարանի ճարտարապետության, արվեստի և պլանավորման քոլեջ և Columbia High School? |
Ուշագրավ աշխատանքներ | Գեթի կենտրոն, city hall of The Hague? և Բարսելոնայի ժամանակակից արվեստի թանգարան |
Պարգևներ | |
Անդամություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Académie d'architecture?[6] |
Richard Meier Վիքիպահեստում |
Մեյերը ծնվել է ամերիկյան հրեաների ընտանիքում[7][8]։ Հայրը` Ջերոմ Մեյերը, զբաղվել է գինու և ոգելից խմիչքների վաճառքով։ Ռիչարդ Մեյերը եղել է ընտանիքի երեք զավակներից ավագը։ Ճարտարապետական կրթություն է ստացել Կոռնելի համալսարանում։ Ուսումնառությունից հետո եղել է Իսրայելում, Հունաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Դանիայում, Ֆինլանդիայում[9]։
Մտել է պուրիստ ճարտարապետների «նյույորքյան հնգյակի» մեջ` ամենից ավելի մոտենալով պուրիստական իդեալներին։ 1956-1963 թվականներին աշխատել է «Սկիդմոր, Օուինգս և Մերիլ», «Մարսել Բրյոեր և ընկերություն», «Դևիս, Բրոդի և Վիշնևսկի» ընկերություններում։ 1963 թվականին Նյու Յորքում բացել է սեփական ընկերությունը։
Նրա գաղափարներն արտահայտող լավագույն դրսևորում է Կիրառական արվեստի թանգարանը Մայնի Ֆրանկֆուրտում (1985 թ.), որում աբստրակտ ոճը առավել հասուն տեսք է ձեռք բերել։ Այս կառույցը զգալի նշանակություն է ունեցել 1990-ական թվականների ճարտարապետության մեջ։ Մեյերի` ուշ շրջանի նշանակալի նախագծերից են Գեթի կենտրոնը Լոս Անջելեսում (1997 թ.) և Խաղաղության խորանը Հռոմում (2006 թ.):
Մեյերի կառույցներում վառ դրսևորում են գտել կանոնավորությունն ու հստակությունը, ինչը հակադրվում է շրջապատի արհեստական քաոսին։ Նա շարունակել է ռոմանտիկ մոդեռնիզմի ուղղությունը, որի հիմնադիրը եղել է Լե Կորբյուզիեն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.