Ռիվալդո - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ռիվալդո.

Ռիվալդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռիվալդո
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռիվալդո Վիտոր Բորբա Ֆերեյրա
Քաղաքացիությունը
 Բրազիլիա
և
 Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 19, 1972 (49 տարեկան)
Ծննդավայր Պաուլիստա, Բրազիլիա
Հասակ 186 սմ
Քաշ 75 կգ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
1989 - 1991
Պաուլիստա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1991-1992
Սանտա Կրուզ
4 (6)
1992-1993
Մոժի-Միրին
30 (10)
1993-1994
Կորինտիանս
41 (17)
1994-1996
Պալմեյրաս
104 (53)
1996-1997
Դեպորտիվո
41 (21)
1997-2002
Բարսելոնա
157 (86)
2002-2003
Միլան
22 (5)
2004
Կրուզեյրո
38 (21)
2004-2007
Օլիմպիակոս
70 (36)
2007-2008
ԱԷԿ
29 (8)
2008-2010
Բունյոդկոր
61 (37)
2011
Մոժի-Միրին
34 (16)
2011  
Սան Պաուլո
30 (5)
2012
Կաբուշկորպ
21 (11)
2013
Սան-Կաետանո
17 (2)
1991-2013 Ընդամենը 699 (334)
Ազգային հավաքական
1992-1993
Բրազիլիա (մինչև 20)
9 (1)
1996
Բրազիլիա (Օլիմպ.)
8 (6)
1993-2003
Բրազիլիա
74 (34)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռիվալդո Վիտոր Բորբա Ֆերեյրա (պորտ.՝ Rivaldo Vítor Borba Ferreira)[1], (ապրիլի 19, 1972(1972-04-19)[2][3][4], Paulista, Պերնամբուկու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, Մոժի-Միրին ակումբի հարձակվող, հանդիսանում է նաև այդ ակումբի նախագահը։

Կարիերա

Կարիերայի սկիզբ

Ռիվալդոն սկսել է իր ֆուտբոլային կարիերան բրազիլական Սանտա-Կրուզ ակումբում, սակայն չի կարողացել հայտնվել մեկնարկային կազմում։ Ռիվալդոն տեղափոխվեց Մոժի-Միրին ակումբ, որը հանդես էր գալիս բրազիլական ցածր լիգաներում։ Այնտեղ ֆուտբոլիստը «բացվեց» և գրավեց Կորինտիանսի սկաուտների ուշադրությունը, որտեղ էլ հետագայում տեղափոխվեց։ Այս ակումբում նա անցկացրեց երկու մրցաշրջան՝ խփելով 17 գոլ 41 խաղում։ Ռիվալդոյի հաջորդ ակումբը Պալմեյրասն էր։ Նրա կազմում Ռիվալդոն անցկացրեց 3 մրցաշրջան, խփեց 50-ից ավելի գնդակ և թիմի հետ հաղթեց Բրազիլիայի առաջնությունը։

Ծաղկման շրջան

1996 թվականին Ռիվալդոն տեղափոխվեց իսպանական Դեպորտիվո։ Իր առաջին մրցաշրջանում նա խփեց 21 գոլ։ Հետագայում բրազիլացուն գնեց Բարսելոնան՝ վճարելով տրանֆերի համար այդ ժամանակվա համար ռեկորդային 26 միլիոն դոլլար։ Բրազիլացին իր լավագույն տարիներն անցկացրեց կատալոնական ակումբի կազմում, 157 խաղ, 86 գոլ, նվաճեց ոսկե գնդակ մրցանակը, ճանաչվեց ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ, 2 անգամ հաղթեց առաջնությունը և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը։

Կարիերայի ավարտը

2002 թվականին Ռիվալդոն լքեց Բարսելոնան գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով և տեղափոխվեց իտալական Միլան։ Ապենինյան թերակղզում բրազիլացին ստացավ ավելի շատ խաղաժամանակ, հարձակման գծում Անդրեյ Շևչենկոյի հետ միասին նրանք ուժեղ հարձակվողական զույգ էին կազմել, որի արդյունքում 2002-2003 թվականներին Միլանը հաղթեց Չեմպիոնների Լիգան։ Այնուհետև բրազիլացին ետ վերադարձավ Բրազիլիա, Կրուզեյրո ակումբ, որից հետո տեղափովեց Հունաստան , որտեղ տեղի ակումբերում անցկացրեց 4 մրցաշրջան, այնուհետև խաղաց Ուզբեկստանի Բունյոդկորի կազմում, որի հետ 2008 թվականի օգոստոսի 28-ին կնքեց մեկ տարվա պայմանագիր[5], իսկ 2008 թ. նոյեմբերին երկարաձգեց պայմանագրի ժամկետը մինչև 2011 թվականը[6]։, բայց արդյունքում դադարեցրեց հարաբերությունները տաշկենթյան ակումբի հետ։

2010 թվականի հոկտեմբերի 18-ին հայտարարեց 2011 թվականի Սան Պաուլոյի նահանգային առաջնությանը իր մասնակցության մասին Մոժի-Միրին ակումբի կազմում, որի նախագահն էր 2008 թվականի հոկտեմբերի 9-ից[7][8]։

2011 թվականի հունվարի 22-ին ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվեց Սան Պաուլո մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը պայմանագիր ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ[9]։ 2011 թվականի փետրվարի 3-ին անցկացրեց իր առաջին հանդիպում թիմի կազմում Սան-Պաուլոյի նահանգային առաջնության 6-րդ տուրի Լինենսե ակումբի դեմ խաղում և 56-րդ րոպեին խփեց իր առաջին գնդակը[10][11][12].2011 թ. մայիսի 22-ին Սան Պաուլոյի կազմում Բրազիլիայի առաջնության առաջին տուրում խաղաց Ֆլումինենսեի դեմ՝ 84-րդ րոպեին փոխարինելով Կազեմիրոյին[13][14]։։ Դեկտեմբերի 3-ին ֆուտբոլիստը լքեց ակումբը[15]։

2012 թվականի հունվարի 13-ին Ռիվալդոն պայմանագիր կնքեց անգոլական Կաբուշկորպ ակումբի հետ[16][17]։ Նոր ակումբի կազմում անցկացրած երկրորդ խաղում բրազիլացին դարձավ հեթ-թրիկ[18]։

Անգոլական ակումբը լքելուց հետո ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով 2013 թվականի հունվարի 8-ին պայմանագիր կնքեց բրազիլական Սան-Կաետանո ակումբի հետ[19]։ Անցկացկացնելով թիմի կազմում 7 հանդիպում՝ Ռիվալդոն լքեց ակումբը ծնկի հետ ունեցած խնդիրների պատճառով։

2014 թվականի մարտի 15-ին լեգենդար բրազիլացին Ինստագրամում հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին լուրը։

Ռիվալդոն երկու աշխարհի առաջնությունների մասնակից է Բրազիլիայի հավաքականի կազմում։ Իր առաջին հանդիպումը հավաքականի կազմում անցկացրել է 1993 թվականի դեկտեմբերի 16-ին Մեքսիկայի, իսկ վերջինը 2003 թվականի նոյեմբերի 19-ին Ուրուգվայի դեմ դեմ, իսկ ընդհանուր առմամբ հավաքականում անցկացրած 10 տարիներում Ռիվալդոն անցկացրել է 74 խաղ, խփել 34 գնդակ։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Միջ. գավաթ Ընդամենը
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Մոժի-Միրին 1992 30 10 0 0 0 0 30 10
Կորինտիանս 1993 19 11 0 0 0 0 19 11
1994 22 6 0 0 0 0 22 6
Պալմեյրաս 1994 29 13 0 0 0 0 29 13
1995 45 17 0 0 0 0 45 17
1996 30 23 0 0 0 0 30 23
Դեպորտիվո 1996/97 41 21 5 1 0 0 46 22
Բարսելոնա 1997/98 34 19 9 8 8 0 51 28
1998/99 37 24 5 2 6 3 48 29
1999/00 31 12 5 1 14 10 50 23
2000/01 35 23 5 2 13 11 53 36
2001/02 20 8 0 0 13 6 33 14
Միլան 2002/03 22 5 0 0 13 2 35 7
Կրուզեյրո 2004 2 1 0 0 0 0 2 1
Օլիմպիակոս 2004/05 23 12 0 0 6 1 29 13
2005/06 22 7 0 0 5 2 27 9
2006/07 25 17 0 0 6 0 31 17
ԱԷԿ 2007/08 29 8 0 0 2 1 31 9
Բունյոդկոր 2008 11 7 1 0 4 2 16 9[20]
2009 30 20 5 1 7 1 42 22
2010 11 6 0 0 2 2 13 8
Մոժի-Միրին 2011 0 0 0 0 0 0 0 0
Սան Պաուլո 2011 0 0 0 0 0 0 0 0

Տիտղոսներ

Ակումբային

«Պալմեյրաս»
  • Բրազիլիայի առաջնության հաղթող։ 1994
  • Սան Պաուլոյի նահանգային առաջնության հաղթող։ 1994, 1996
  • Բրազիլիայի գավաթի եզրափակչի մասնակից։ 1996
«Բարսելոնա»
  • Լա Լիգայի հաղթող]։ 1997/98, 1998/99
  • ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր։ 1997
  • Իսպանիայի գավաթակիր։ 1997/98
«Միլան»
«Օլիմպիակոս»
  • Հունաստանի առաջնության հաղթող։ 2004/05, 2005/06, 2006/07
  • Հունաստանի գավաթակիր։ 2004/05, 2005/06
«Բունյոդկոր»
  • Ուզբեկստանի առաջնության հաղթող։ 2008, 2009
  • Ուզբեկստանի գավաթակիր։ 2008
Բրազիլիայի հավաքական

Անձնական

  • «Ֆրանս ֆուտբոլի» վարկածով Ոսկե գնդակի մրցանակակիր որպես Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ (1999)
  • ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ (1999)
  • Հարավային ամերիկայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակակիր (1999)
  • «Ոսկե աղբարկղ» մրցանակակիր որպես Իտալիայի առաջնության վատագույն ֆուտբոլիստ (2003)
  • Հարավային Ամերիկայի գավաթի լավագույն ռմբարկու (1999) (5 գոլ, Ռոնալդոյի հետ միասին)
  • Ուզբեկստանի առաջնության լավագույն ռմբարկու (2009) (20 գոլ)
  • Մտել է ՖԻՖԱ 100-ի ցանկ

Ծանոթագրություններ

  1. Согласно практической транскрипции, правильным вариантом передачи имени является Ривалду Витор Борба Феррейра.
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. Encyclopædia Britannica
  4. Base de Datos del Futbol Argentino (իսպ.)
  5. «Бунёдкор» заключил однолетний контракт с Ривалдо
  6. Ривалдо останется в Узбекистане до 2011 года
  7. «Rivaldo é o novo presidente do Mogi Mirim» (պորտուգալերեն)։ Mogi Mirim Esporte Clube։ 9.10.2008։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-03-ին։ Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 9 
  8. «Rivaldo vai disputar o Paulistão 2011 pelo Mogi Mirim» (պորտուգալերեն)։ Mogi Mirim Esporte Clube։ 18.11.2010։ Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 18 
  9. «Nota oficial: São Paulo contrata Rivaldo» (պորտուգալերեն)։ Site oficial do São Paulo Futebol Clube։ 22.01.2011։ Արխիվացված օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 2011 թ․ հունվարի 22 
  10. «No embalo de Rivaldo, São Paulo acorda e vira sobre Linense» (պորտուգալերեն)։ Site oficial do São Paulo Futebol Clube։ 3.02.2011։ Արխիվացված օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է փետրվարի 3, 2011 
  11. «Estreia de Rivaldo tem golaços e vitória de virada sobre o Linense» (պորտուգալերեն)։ Site oficial do São Paulo Futebol Clube։ 3.01.2011։ Արխիվացված օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է փետրվարի 3, 2011 
  12. «Com golaço de Rivaldo, São Paulo vence o Linense» (պորտուգալերեն)։ Site oficial do São Paulo Futebol Clube։ 3.01.2011։ Արխիվացված օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է փետրվարի 3, 2011 
  13. «Dagoberto e Lucas dão show e Tricolor vence na estreia» (պորտուգալերեն)։ Site oficial do São Paulo Futebol Clube։ 22.05.2011։ Արխիվացված օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 2011 թ․ մայիսի 22 
  14. «Ficha Técnica: São Paulo - Fluminense - 2:0» (պորտուգալերեն)։ Site oficial do São Paulo Futebol Clube։ 22.05.2011։ Արխիվացված օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 2011 թ․ մայիսի 22 
  15. Ривалдо покинул «Сан-Пауло», но завершать карьеру не намерен
  16. Ривалдо подписал контракт с ангольским «Кабускорпом»
  17. Rivaldo anuncia pelo Twitter que acertou com equipe de Angola
  18. Ривалдо сделал хет-трик в матче чемпионата Анголы
  19. Ривалдо стал футболистом «Сан-Каэтано»
  20. Статистика выступлений Ривалдо в «Бунёдкоре» на 18.09.2009

Արտաքին հղումներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ռիվալդո
Listen to this article