Ռոբբի Վիլյամս
From Wikipedia, the free encyclopedia
Ռոբբի Վիլյամս (անգլ.՝ Robert Peter Williams, փետրվարի 13, 1974(1974-02-13)[1], Սթոք-օն-Թրենտ, Անգլիա[2]), բրիտանացի երգիչ և երգահան։
Ռոբբի Վիլյամս | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Robbie Williams |
Ի ծնե անուն | անգլ.՝ Robert Peter Williams |
Ծնվել է | փետրվարի 13, 1974(1974-02-13)[1] (50 տարեկան) Սթոք-օն-Թրենտ, Անգլիա[2] |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | Փոփ ռոք, սոֆթ ռոք, պարային երաժշտություն, Britpop |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, կինոդերասան, երաժշտական պրոդյուսեր, երգիչ, կիթառահար և հեռուստատեսային դերասան |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ, կիթառ, բաս կիթառ, ստեղնաշարային գործիքներ, հարվածային գործիք, ջութակ, Շրթնահարմոն և մարիմբա |
Գործունեություն | 1987–ներկա |
Լեյբլ | Universal (2011–ներկա) Virgin (2009–2010) Chrysalis (1996–2008) |
Կրթություն | St Margaret Ward Catholic Academy? |
Անդամակցություն | Take That և Take That |
Կապված | Take That |
Ամուսին | Ayda Field? |
Պարգևներ | |
Կայք | robbiewilliams.com |
Ստորագրություն | |
Robbie Williams Վիքիպահեստում |
Ռոբբի Վիլյամսը Մեծ Բրիտանիայում ամենից շատ ալբոմներ վաճառած երաժիշտն է։ Ամբողջ աշխարհում վաճառվել է երգչի ալբոմների 70 միլիոնից ավել օրինակ, որից միայն 16, 2 միլիոնը Մեծ Բրիտանիայում, նաև Լատինական Ամերիկայում ամենավաճառվող արտասահմանյան երգիչն է[3]։ Վիլիամսը BRIT Awards մրցանակաբաշխության ռեկորդակիր է, ստացել է 12 անձնական մրցանակ և 5 մրցանակ Take That խմբի կազմում[4]։ Նաև վաստակել է ECHO Awards գերմանական արարողության ութ մրցանակ[5][6]։ Վիլիամսին գրանցել են Գինեսի ռեկորդների գրքում այն բանից հետո, երբ մեկ օրում վաճառվել է 1, 6 միլիոն տոմս «Intensive Care» ալբոմի համերգային շրջագայության համար։ 1990-ականների լավագույն երգիչ ընտրվելուց հետո երգչին ավելացրել են «Երաժշտական փառքի Բրիտանական Սրահում»։