իտալացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտո Ֆեռուցի (իտալ.՝ Roberto Ferruzzi, դեկտեմբերի 16, 1853, Շիբենիկ, Խորվաթիա - փետրվարի 16, 1934, Տորելիա, Պադովա, Վենետո, Իտալիա)[1], իտալացի նկարիչ։ Առավել հայտնի է իր «Տիրամայր»[2] աշխատանքով, որը ցուցադրվել է 1897 թվականին։
Ռոբերտո Ֆեռուցի իտալ.՝ Roberto Ferruzzi | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1853 |
Ծննդավայր | Շիբենիկ, Խորվաթիա |
Վախճանվել է | փետրվարի 16, 1934 (80 տարեկան) |
Մահվան վայր | Տորելիա, Պադովա, Վենետո, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | Madonnina? |
Roberto Ferruzzi Վիքիպահեստում |
Ռոբերտո Ֆեռուցին ծնվել է 1853 թվականի դեկտեմբերի 16-ին Շիբենիկ քաղաքում (Դալմաթիա նահանգում)։ Նրա հայրը աշխատում էր որպես փաստաբան։ Երբ նա դարձավ չորս տարեկան, նրա ընտանիքը տեղափոխվեց Վենետիկ։ Զրկվելով հորից՝ Ռոբերտոն վերադարձել է Դալմաթիա և սկսել է ուսումնասիրել դասական երաժշտություն և գեղանկարչություն։
Այնուհետև տեղափոխվել է Տորելիյա քաղաք, որտեղ էլ 1897 թվականին նկարել է «Տիրամայր» նկարը[3]։
Ֆեռուցին մահացել է 1934 թվականի փետրվարի 12-ին Վենետիկում և թաղվել Տորելյայի ընտանեկան գերեզմանոցում[4][5]։
Ռոբերտո Ֆեռուցի անունը կրել են նաև նրա երկու ժառանգները, նրա որդին (մականունն է Բոբո) և վերջինիս որդին (մականունը՝ Ռոբի)։ Առաջինը՝ Բոբոն լանդշաֆտների նկարիչ էր, իսկ երկրորդը՝ Ռոբին, կերպարվեստի և հնաոճ իրերի փորձագետ էր։
«Տիրամայրը» Ֆեռուցիի առավել հայտնի գեղանկարչական ստեղծագործությունն է։ 1897 թվականին այս գեղանկարչության շնորհիվ Ֆեռուցին հաղթել է Վենետիկում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.