Ռոբերտ Աբաջյան
հայ զինվորական, Արցախի հերոս (2016) / From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյան (նոյեմբերի 16, 1996[1], Երևան - ապրիլի 2, 2016[2][3], Արցախի Հանրապետություն), Հայաստանի զինված ուժերի զինծառայող, զինված ուժերի կրտսեր սերժանտ, Արցախի հերոս (հետմահու)[2][4]։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյան, Ծննդավայր ...
Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյան | |
---|---|
Նոյեմբերի 16, 1996[1] - ապրիլի 2, 2016 (19 տարեկան) | |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Մահվան վայր | Մարտակերտ, ԼՂՀ |
Գերեզման | Եռաբլուր |
Քաղաքացիություն | Հայաստան |
Զորատեսակ | Արցախի պաշտպանության բանակ |
Ծառայության տարիներ | 2014 - 2016 |
Կոչում | Կրտսեր սերժանտ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ |
Պարգևներ | Գերազանցիկի կոչում |
Փակել
Զոհվել է Քառօրյա պատերազմի ժամանակ` Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս[5]։
Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով[2][6][7][8]։