Կառլ Թեոդոր Ռոբերտ Լյութեր (գերմ.՝ Karl Theodor Robert Luther, ապրիլի 16, 1822(1822-04-16)[1], Սվիդնիցե, Landkreis Schweidnitz, Բրեսլաու, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն[1] - փետրվարի 15, 1900(1900-02-15)[1], Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ[1]), գերմանացի աստղագետ։ Հայտնի է աստերոիդների հայտնաբերմամբ, ուսումնասիրել է մոլորակները, գիսաստղեր, փոփոխական աստղեր։

1841 թ. Լյութերը սովորել է Բրեսլաույում և Բեռլինում փիլիսոփայություն, մաթեմատիկա և աստղագիտություն։ 1848 թ. ստացել է աշխատանք Բեռլինի աստղադիտարանում, իսկ 1851 թ. նշանակվել է Դյուսելդորֆի աստղադիտարանի տնօրեն։

1852 թվականից 1873 թ. Ռոբերտ Լյութերը հայտնաբերել է 24 աստերոիդներ, այդ թվում (90) Անտիոպեն, որը հայտնի է այսօր որպես կրկնակի աստերոիդ, և չափազանց դանդաղ պտտվող (288) Գլավկեն։

Ի պատիվ նրա անվանվել է (1303) Լյութերա աստերոիդը[3]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.