From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Ռոբերտ Ակվորթ Կոնկուեստ (անգլ.՝ George Robert Acworth Conquest, հուլիսի 15, 1917[1][2][3], Մլավերն, Վուստերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][6] - օգոստոսի 3, 2015[7][1][2], Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), անգլո-ամերիկյան պատմաբան և գրող, ԽՍՀՄ պատմության մասնագետ։ Հայտնի է դարձել 1968 թվականին «Մեծ ահաբեկչություն» գրքի՝ ԽՍՀՄ-ում 1930-ական թվականների զանգվածային ահաբեկչության ուսումնասիրությունից հետո։
Ռոբերտ Կոնկուեստ անգլ.՝ George Robert Acworth Conquest | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 15, 1917[1][2][3] Մլավերն, Վուստերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][6] |
Մահացել է | օգոստոսի 3, 2015[7][1][2] (98 տարեկան) Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և ԱՄՆ |
Մասնագիտություն | պատմաբան, գրող, գիտաֆանտաստիկ գրող, բանաստեղծ և խմբագիր |
Հաստատություն(ներ) | Կոլումբիայի համալսարան |
Գործունեության ոլորտ | history of the Soviet Union?, պատմագրություն[8] և գրականություն[8] |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բրիտանական ակադեմիա և Թագավորական գրական ընկերություն |
Ալմա մատեր | Մագդալեն քոլիջ, Ուինչեսթեր քոլեջ, Գրենոբլ 1 համալսարան, Լոնդոնի համալսարանի քոլեջ և UCL School of Slavonic and East European Studies? |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[8][9] |
Պարգևներ | |
Robert Conquest Վիքիպահեստում |
Ծնվել է 1917 թվականի հուլիսի 15-ին Մալվերում (Վուստերշիր կոմսություն)՝ ամերիկացի գործարարի և նորվեգուհու ընտանիքում։ Նա սովորել է Վինչեստերի քոլեջում, Գրենոբլի համալսարանում և Օքսֆորդի համալսարանի Սուրբ Մագդալենայի քոլեջում, որտեղ եղել է ժամանակակից պատմության կրթաթոշակառու, ստացել է փիլիսոփայության, քաղաքականության և տնտեսագիտության բակալավրի և մագիստրոսի աստիճան և խորհրդային պատմության դոկտորի աստիճան։
1937 թվականին՝ մեկ տարվա Գրենոբլ համալսարանի ուսուցումից և դեպի Բուլղարիա ճանապարհորդությունից հետո, Կոնկուեստը վերադարձել է Օքսֆորդ և միացել Կոմունիստական կուսակցության շարքերին։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո մտել է հետևակային գնդի մեջ, որտեղ ընդունվել է հետախուզության բաժանմունք։ 1940 թվականին ամուսնացել Է Ջոան Ուոթկինսի հետ, որից ունեցել է երկու որդի։ 1942 թվականին ուղարկվել է Սլավոնական և արևելաեվրոպական հետազոտությունների դպրոց, որտեղ չորս ամսվա ընթացքում սովորել է բուլղարերեն։
1944 թվականին Կոնկուեստին ուղարկել են Բուլղարիա՝ ԽՍՀՄ-ի հետ համագործակցող բուլղարական դիմադրության ուժերի հետ կապված։ Այնտեղ նա հանդիպել է Տատյանա Միխայլովնային, որը հետագայում դարձել է նրա երկրորդ կինը։ Պատերազմի ավարտին տեղափոխվել է Դիվանագիտական ծառայության և աշխատել Սոֆիայի բրիտանական դեսպանատանը[10]։ Կոնկուեստը ականատես է եղել երկրում խորհրդային ազդեցության աստիճանաբար ուժեղացմանը։ 1948 թվականին հեռացել է Բուլղարիայից և Տատյանային օգնել փախչել արևմուտք։ Վերադառնալով Լոնդոն՝ նա բաժանվել է առաջին կնոջից և ամուսնացել Տատյանայի հետ։
Մինչև 1956 թվականը Կոնկուեստն աշխատել է տեղեկատվական հետազոտությունների դեպարտամենտում՝ Ֆորին-գրասենյակի հատուկ գաղտնի ստորաբաժանումում, որը ստեղծվել է խորհրդային քարոզչության դեմ պայքարի համար[11]։ 1956 թվականին լքել է մասնաճյուղը և դարձել ազատ գրող ու պատմաբան։ Նրա գրքերից մի քանիսը մասամբ տարածվել են Praeger Press ամերիկյան ընկերության միջոցով, որը Կենտրոնական հետախուզական վարչության պահանջով մի շարք գրքեր է հրապարակել[11]։ 1962 թվականից մինչև 1963 թվականը եղել է Spectator ամսագրի գրական խմբագիր, սակայն թողել է պաշտոնը, երբ հասկացել է, որ այդ աշխատանքը խանգարում է նրա պատմական հետազոտություններին։ 1960 թվականին հրատարակվել են Կոնկուեստի առաջին գրքերը՝ «Իշխանությունն ու քաղաքականությունը ԽՍՀՄ-ում»-ը (անգլ.՝ Power and Politics in the USSR) «Ժողովուրդների Խորհրդային տեղահանություններ» (անգլ.՝ Soviet Deportation of Nationalities)։ Խորհրդային Միության վերաբերյալ նրա այլ վաղ աշխատանքների թվում են եղել «Խորհրդային ազգային քաղաքականությունը գործնականում» (անգլ.՝ Soviet Nationalities Policy in Practice), «Արդյունաբերական աշխատողները ԽՍՀՄ-ում» (անգլ.՝ Industrial Workers in the USSR), «Արդարադատությունը և իրավական համակարգը ԽՍՀՄ-ում» (անգլ.՝ Justice and the Legal System in the USSR) և «Գյուղատնտեսության աշխատողները ԽՍՀՄ-ում» (անգլ.՝ Agricultural Workers in the USSR) աշխատությունները։ 1981 թվականից ապրել է ԱՄՆ-ում։
1962 թվականին Կոնկուեստը բաժանվել է երկրորդ կնոջից, իսկ 1964 թվականին ամուսնացել Քերոլին Մաքֆարլեյնի հետ։ Այդ ամուսնությունը խզվել է 1978 թվականին, իսկ 1979 թվականին Կոնկուեստն ամուսնացել է անգլիացի ուսուցչուհի Էլիզաբեթ Նիս Ուինգեյթի հետ։ 1981 թվականին Կոնկվեստը տեղափոխվել է Կալիֆոռնիա՝ Սթենֆորդի համալսարանին կից գտնվող Գուվերի ինստիտուտում պաշտոն զբաղեցնելու համար։
1984 թվականին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը Կոնկուեստին հանձնարարել է նյութեր գրել իր նախագահական արշավի համար, որպեսզի «ամերիկյան ժողովրդին նախապատրաստի խորհրդային ներխուժմանը»։ Տեքստը ստացել է «Ինչ անել, երբ գան ռուսները։ Գոյատևման ուղեցույց» անվանումը[12][13]։
Կյանքի վերջին տարիներին Կոնկուեստը Գուվերի ինստիտուտում եղել է Ռուսաստանի և Անկախ Պետությունների Համագործակցության հավաքածուի ավագ գիտաշխատող և գիտհսկիչ։ Նա նաև եղել է Վաշինգտոնի ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ասպիրանտ։ Եղել է Հարվարդի համալսարանի Ուկրաինայի գիտական ինստիտուտի գիտաշխատող, Եվրոպական պաշտպանական և ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի վարչության անդամ, բրիտանական միջմոլորակային հասարակության անդամ, ռոմանագիտությունների աջակցման ընկերության անդամ և սլավիկագիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցիացիայի անդամ։
1994 թվականին նա ընտրվել է բրիտանական ակադեմիայի թղթակից անդամ[14]։ 1993 թվականին հումանիտար գիտությունների ազգային հիմնադրամն ընտրել է նրան Ջեֆերսոնյան դասախոսությունը կարդալու համար։
Կոնկուեստը հայտնի է նաև որպես բանաստեղծ։ Նա հրատարակել է բանաստեղծությունների վեց ժողովածու և մեկ գրական քննադատություն, խմբագրել «Նոր գծեր» անթոլոգիան (անգլ.՝ New Lines) և հրատարակել Ալեքսանդր Սոլժենիցինի «Պրուսական գիշեր» բանաստեղծության թարգմանությունը։ 1997 թվականին ստացել է Ամերիկյան արվեստի և գրականության ակադեմիայի մրցանակ։ Նա եղել է Թագավորական գրական հասարակության և Ամերիկյան արվեստի և գիտությունների ակադեմիայի անդամ։ Հաճախ է տպագրվել New York Review of Books, The Times Literary Supplement և այլ ամսագրերում։
Մահացել է 2015 թվականի օգոստոսի 3-ին՝ Պալո-Ալտոյում (Կալիֆոռնիա, ԱՄՆ)։
1968 թվականին Կոնկուեստը հրապարակել է իր աշխատանքներից ամենաճանաչվածը՝ «Մեծ ահաբեկչություն. Ստալինյան բռնաճնշումներ 1930-ական թվականներին», ԽՍՀՄ-ում Ոզնովշչինայի ժամանակաշրջանի առաջին մանրամասն ուսումնասիրությունը, որն իր տարածված անվանումը ստացել է այդ գրքի վերնագրից։ Աշխատությունը հիմնականում հիմնված է եղել ինֆորմացիայի կերպարանքից, և հրապարակվել է, այսպես կոչված, «խրուշչովյան ձնհալ»-ի ժամանակ, նա նաև հաշվի է առնվել խորհրդային գաղթականների և աքսորյալների տեղեկատվությունը, սկսած 1930-ական թվականներից, խորհրդային պաշտոնական փաստաթղթերի վերլուծությունը, ինչպիսիք են ԽՍՀՄ մարդահամարները։
Գրքի ամենակարևոր ասպեկտն այն էր, որ նա ընդլայնել է Խորհրդային Միության ոմունիստական կուսակցության շնորհազուրկ լիդերների «մոսկովյան գործընթացների» նեղ շրջանակներից զտումների հասկացողությունը, ինչպիսիք են Նիկոլայ Բուխարինը և Գրիգորի Զինովևը, որոնք ցուցադրական գործընթացներից հետո մահապատժի են ենթարկվել։ Հարցը, թե ինչու են դատական վարույթի ընթացքում այդ առաջնորդները խոստովանել իրենց տարբեր հանցագործությունների կատարման մասին, քննարկման թեմա է դարձել մի շարք արևմտյան գրողների համար, և հիմք է դրվել այնպիսի գրքերի, ինչպիսիք են Արթուր Քեստլերի «Կույր խավար»-ը (1941) և Ջորջ Օրուելյի «1984»-ը (1949)։
Կոնկուեստը հայտարարել է, որ այդ նախկին կոմունիստական առաջնորդների դատավարություններն ու մահապատիժները են եղել զտումների աննշան մանրամասները։ Նրա գնահատմամբ՝ ստալինյան սովն ու զտումները 20 մլն մարդու մահվան պատճառ են դարձել։ Այլ հետազոտություններում թվերը եղել են ավելի ու ավելի քիչ, օրինակ՝ Ալեք Նոուվի հավաքած արխիվային և ժողովրդագրական վկայությունների հիման վրա, 1930-ական թվականներին մահվան 10-11 միլիոն դեպք է գրանցվել[15], իսկ Նորման Դևիսի ասելով՝ այդ թիվը կարող է գերազանցել մինչև 50 միլիոն ողջ ստալինյան ժամանակաշրջանների համար[16]։ 2007 թվականին «Մեծ ահաբեկչություն» աշխատության հոբելյանական հրատարակության նախաբանում Կոնկվեստը հայտարարել է[17]․
Հնարավոր է, ճշգրիտ թիվը երբեք էլ հաստատ հայտնի չլինի, բայց խորհրդային ռեժիմի սարսափների ամբողջ շարքից առաջացած մահվան ընդհանուր թիվը դժվար թե լինել տասնհինգ միլիոնից ցածր։
Կոնկուեստը քննադատել է արևմտյան մտավորականներին Խորհրդային Միության նկատմամբ «կուրության» համար և պնդել, որ ստալինիզմը եղել է մարքսիզմ-լենինիզմի տրամաբանական հետևանքը, այլ ոչ թե «ճշմարիտ» կոմունիզմից շեղում։ Կոնկուեստը չի համաձայնել Նիկիտա Խրուշչովի այն պնդման հետ, որը պաշտպանել են արևմտյան շատ ձախակողմյաններ, այն մասին, որ Իոսիֆ Ստալինն ու նրա զտումները շեղել են «հեղափոխության» իդեալներից և հակասել լենինիզմի սկզբունքներին։ Կոնկվեստը պնդել է, որ ստալինիզմը եղել է Վլադիմիր Լենինի ստեղծած համակարգի օրինաչափ հետևանք, թեև նա խոստովանել է, որ Ստալինի անձնական բնավորության գծերը ազդել են 1930 թվականի վերջի որոշակի սարսափների վրա։ Նիլ Աշերսոնը նշել է՝ «Յուրաքանչյուր մարդ կարող է համաձայնել, որ Ստալինը եղել է շատ չար մարդ, բայց մենք դեռ ուզում էինք հավատալ Լենինին, իսկ Կոնկուեստն ասել է, որ Լենինը եղել է նույնքան վատը, և Ստալինը պարզապես հավատարիմ է եղել Լենինի ծրագրին»[18]։
Կոնկուեստը մեղադրել է այնպիսի գործիչների, ինչպիսիք են Բեատրիսը և Սիդնի Ուեբովը[19], Ջորջ Բեռնարդ Շոուն[20], Ժան Պոլ Սարտրը[20], Ուոլթեր Դյուրանտը[21], սըր Բեռնարդի Փերսը[20], Հարոլդ Լասկին[22], Դենիս Նոուել Պրիտտը[23], Թեոդոր Դրայզերը[24], Բերտոլդ Բրեխտը[25] և Ռոմեն Ռոլանը[26] այն բանում, որ նրանք եղել են ստալինիզմի ջատագովները։
1980-ական թվականներին՝ հրապարակայնության դարաշրջանից հետո, երբ խորհրդային արխիվներից ավելի ու ավելի շատ տեղեկություններ են հրապարակվել, Կոնկուեստը հայտարարել է, որ նոր տեղեկատվությունը վավերացրել է դրա հաստատումը։ Երբ Կոնկուեստի հրատարակիչը խնդրել է նրան ընդլայնել և ստուգել «Մեծ ահաբեկչություն»-ը, Կոնկուեստն առաջարկել է այն անվանել «Ես ձեզ այդ ասել եմ, հիմարներ» գրքի նոր տարբերակը (անգլ.՝ I Told You So, You Fucking Fools)[27]։ Ի վերջո, 1990 թվականին վերահրատարակման վերնագրին ավելացվել է «Վերագնահատում» բառը։ Սակայն որոշ քննադատներ պնդել են, որ 1991 թվականին՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, արխիվների ուսումնասիրության արդյունքները կասկածի տակ են դրել Կոնկուեստի բազմաթիվ պնդումներ, ինչպիսիք են դատավճիռների ժամկետները, բանտարկյալների «քաղաքական» չափանիշները, էթնիկ կազմը և կալանավորների ընդհանուր քանակը[28][29][30]։
1970-ական թվականների սկզբին Կոնկուեստն անդրադարձել է ԽՍՀՄ-ում հարկադիր վերաբնակեցման խնդրին։ Ինչպես նշել են, 1930-ական թվականների վերջին նրանց կողմից բերված գյուղացիների տեղահանման վերաբերյալ տվյալները չափազանցված են եղել 5 անգամ[31]։
1986 թվականին Ռոբերտը հրատարակել է «Վշտի հունձք. խորհրդային խոլեկտիվացում և ահաբեկչություն քաղցով» գիրքը (անգլ.՝ The Harvest of Sorrow: Soviet Collectivisation and the Terror-Famine), որը նվիրված է Ուկրաինայի և ԽՍՀՄ-ի այլ շրջանների արհեստական քաղցին, և, ինչպես պնդել են որոշ աղբյուրներ, կապված է 1929 թվականից 1931 թվականին Ստալինի ղեկավարությամբ գյուղատնտեսության կոլեկտիվացման հետ, և որի ժամանակ միլիոնավոր գյուղացիներ զոհվել են սովից, աշխատանքային ճամբարներ արտաքսելուց և մահապատիժներից։ Այս գրքում Կոնկուեստն ավելի է քննադատել արևմտյան ձախակողմյան մտավորականներին՝ նրանց մեղադրելով սովի մասշտաբները ժխտելու մեջ և նրանց հայացքները անվանելով «մտավոր և բարոյական խայտառակություն»։ Պատմաբան Վ. Պ. Դանիլովը, հետազոտելով Ռ. Կոնկուեստի գնահատականները սովից զոհերի թվի վերաբերյալ, հանգել է այն եզրակացության, որ դրանք եղել են չափազանցված[32]։
1999 թվականին հրապարակվել է Կոնկուեստի վերջին աշխատանքներից մեկը՝ «Մտորումներ տանջված հարյուրամյակի մասին» աշխատությունունը (անգլ.՝ Reflections on a Ravaged Century), որտեղ նա նկարագրել է տոտալիտար մտածելակերպի գրավչությունը շատ արևմտյան մտավորականների համար։
Ի լրումն իր գիտական աշխատանքի, Կոնկուեստը եղել է Մեծ Բրիտանիայի նշանավոր գրական շարժման, որը հայտնի է «Շարժում» անվանմանբ (անգլ.՝ The Movement), հիմնական գործիչ։
Жатва скорби. Советская коллективизация и террор голодом — Лондон: OPI, 1988. — 621 с․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.