Ռոբերտ Փերիշ
From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Լի Փերիշ (անգլ.՝ Robert Lee Parish, օգոստոսի 30, 1953(1953-08-30), Շրիվպորտ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ-կենտրոնական։ Պրոֆեսիոնալ կարիերայում հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) չորս ակումբներում՝ «Գոլդեն սթեյթ Ուորիորս», «Բոստոն Սելտիքս», «Շառլոթ Հորնեթս», և «Չիկագո Բուլս»։ Չորս անգամ դարձել է NBA-ի չեմպիոն, ընդ որում ` 1981, 1984 և 1986 թ թվականին «Բոստոն Սելտիքսի», իսկ 1997 թվականին՝ «Չիկագո Բուլսի» կազմում
Ռոբերտ Փերիշ Robert Parish | |||||
Դիրքը | Կենտրոնական | ||||
---|---|---|---|---|---|
Համար | № 00 | ||||
Ի ծնե տրված անունը | Ռոբերտ Լի Փերիշ Robert Lee Parish | ||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 30, 1953 (70 տարեկան) | ||||
Ծննդավայր | Շրիվպորտ, Լուիզիանա, ԱՄՆ | ||||
Ազգություն | |||||
Հասակ | 2,13 մ | ||||
Քաշ | 104 կգ | ||||
Դպրոց | Վուդլոունի ավագ դպրոց (Շրիվպորտ, Լուիզիանա) | ||||
համալսարան | Սենթենարի (1972-1976) | ||||
Դրաֆթի տարի | 1976 / ռաունդ` 1 / ընտր.` 8-րդ | ||||
Դրաֆթ ակումբ | Գոլդեն սթեյթ Ուորիորս | ||||
Կարիերա սկիզբ | 1976 թվական | ||||
Կարիերա ավարտ | 1997 թվական | ||||
Կարիերայի պատմություն | |||||
Գոլդեն սթեյթ Ուորիորս (1976–1980) Բոստոն Սելտիքս (1980–1994) Շառլոթ Հորնեթս (1994–1996) Չիկագո Բուլս (1996–1997) | |||||
Մրցանակներ | |||||
| |||||
Կարիերայի ցուցանիշներ | |||||
23 334 (14,5 մ/խ), 14 715 անդրադարձ (9,1 ա/խ), 2 361 բլոկ (1,5 բ/խ) | |||||
|
1996 թվականին Փերիշի անունը մտնում է NBA-ի պատմության 50 մեծագույն բասկետբոլիստների ցուցակի մեջ։ 2003 թվականին դարձել է Ջ. Նեյսմիթի անվան բասկետբոլի փառքի սրահի անդամ։
Փերիշին է պատկանում ասոցիացիայում ամենաշատը անցկացրած հանդիպումների ռեկորդը՝ ընդհանուր 21 խաղաշրջանում 1611 հանդիպում։
Հայտնի է եղել նաև «Առաջնորդ» (The Chief) մականվամբ, որը նրան տրվել էր թիմակիցների կողմից։ Վերջիններս Փերիշին նմանեցնում էին Միլոշ Ֆորմանի «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի «առաջնորդ» Բրոմդենի կերպարի հետ[1]։