Ռոբերտ Ֆուլտոն
From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Ֆուլտոն (Fulton, 14 նոյեմբերի, 1765, Փենսիլվանիա, ԱՄՆ — 24 փետրվարի, 1815, Նյու Յորք), ամերիկացի գյուտարար, գործնականորեն պիտանի առաջին շոգենավի ստեղծողը։ 1790-ական թթ․ զբաղվել է նավերի շարժման համար շոգու կիրառման պրոբլեմով։ 1797-ից ապրել է Փարիզում, որտեղ 1800 թ. կառուցել և հաջողությամբ փորձարկել է «Նաուտիլուս» սուզանավը (ուներ ժամանակակից սուզանավերի հիմնական գծերը)։
Ռոբերտ Ֆուլտոն Robert Fulton | |
---|---|
Ծնվել է | 14 նոյեմբերի, 1765 |
Ծննդավայր | ԱՄՆ, Փենսիլվանիա |
Մահացել է | 24 փետրվարի, 1815 |
Մահվան վայր | Նյու Յորք |
Գերեզման | Ս․ Երրորդություն եկեղեցու գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ամերիկացի |
Մասնագիտություն | ինժեներ, գյուտարար |
Ամուսին | Harriet Livingston Fulton? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամերիկայի հնավաճառության միություն[2] |
Երեխաներ | Julia Fulton Blight? |
Ստորագրություն | |
Robert Fulton Վիքիպահեստում |
1803 թ. Ֆուլտոն Մեն գետում ցուցադրել է առաջին շոգենավը, որը շարժվում Էր 7, 5 կմ/ժ արագությամբ։ Ֆուլտոյի գյուտերի չարժանացան ֆրանսիական կառավարության հավանությանը, և նա տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ կառուցեց անվավոր «Կլերմոնտ» շոգենավը, որում տեղակայված Էր 20 ձիաուժ (14, 7 կվտ) հզորությամբ շոգեմեքենա։ 1807 թ. օգոստոսին Հուդզոն գետով Նյու Յորք և Օլբանի քաղաքների միջև այդ շոգենավը կատարեց առաջին երթը։ Հետագայում Ֆուլտոն կառուցեց մի քանի անվավոր շոգենավեր, այդ թվում նաև աշխարհում առաջին «Դեմոլոգոս» (կամ «առաջին») ռազմանավը, որը կիրառվեց անգլիացիների դեմ մղվող պատերազմում։