Ռոլան Գարոս
From Wikipedia, the free encyclopedia
Ռոլան Գարոս (ֆր.՝ Roland Garros, հոկտեմբերի 6, 1888(1888-10-06)[1][2][3][…], Սեն Դենի[4] - հոկտեմբերի 5, 1918(1918-10-05)[5][1][3][…], Վուզիե[5][4]), ֆրանսիացի օդաչու, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։
Ռոլան Գարոս ֆր.՝ Roland Garros | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1888(1888-10-06)[1][2][3][…] |
Ծննդավայր | Սեն Դենի[4] |
Մահացել է | հոկտեմբերի 5, 1918(1918-10-05)[5][1][3][…] (29 տարեկան) |
Մահվան վայր | Վուզիե[5][4] |
Գերեզման | Վուզիե |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | HEC Փարիզ, Փարիզի Ստանիսլասի քոլեջ և Ժանսոն-դը-Սայի լիցեյ |
Մասնագիտություն | օդաչու, ռեգբի յունիոն խաղացող և ռազմական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Q122351091? |
Roland Garros (aviator) Վիքիպահեստում |
1913 թվականին դարձավ առաջին օդաչուն, որը թռչելով անցավ Միջերկրական ծովի վրայով։ Նա նաև առաջինն էր, որը գնդացիրը կիրառեց այնպես, որ հարմար լինի նշանառել թիրախին թռիչքի ժամանակ։ 1915 թվականի ապրիլի 18-ին նրա ինքնաթիռը խփվեց հակառակորդի կողմից, նա մնաց գերու կարգավիճակում մինչև 1918 թվականի փետրվար ամիսը, նրան հաջողվեց փախչել։ Նույն տարվա հոկտեմբերի 5-ին նրա ինքնաթիռը նորից խփվեց, և նա մահացավ։
Ռոլան Գարոսը զբաղվել է նաև սպորտով, մասնավորապես նա հանդես է եկել ռեգբիի «Ստադ Ֆրանս» ակումբում։ Նրա անունով է կոչվում թենիսի համալիր մարզադաշտը, որտեղ անցկացվում է Ֆրանսիայի թենիսի բաց առաջնությունը։ Նաև Ռոլան Գարոս է կոչվում հենց այդ մրցաշարը։