հնդիկ քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Չանդրա Ռոմեշ (մարտի 30, 1919, Ֆեյսալաբադ, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հուլիսի 4, 2016, Մումբայ, Հնդկաստան), հնդիկ կոմունիստ լրագրող, Հնդկաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) ղեկավար։
Ռոմեշ Չանդրա հինդի՝ रोमेश चंद्रा | |
---|---|
Ծնվել է | մարտի 30, 1919 |
Ծննդավայր | Ֆեյսալաբադ, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 4, 2016 (97 տարեկան) |
Մահվան վայր | Մումբայ, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Հնդկաստան, Բրիտանական Հնդկաստան և Հնդկաստանի տիրապետություն |
Կրթություն | Քեմբրիջի համալսարան |
Մասնագիտություն | լրագրող և քաղաքական գործիչ |
Ամուսին | Փերին Չանդրա |
Կուսակցություն | Հնդկաստանի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Խաղաղության համաշխարհային խորհուրդ |
Romesh Chandra Վիքիպահեստում |
Ավարտել է Լահորի և Քեմբրիջի համալսարանները։ 1939 թվականին դարձել է Հնդկաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) անդամ, 1952 թվականից՝ ՀԿԿ ԿԿ-ի, 1958 թվականից՝ ՀԿԿ Ազգային խորհրդի և դրա ԿԳԿ-ի անդամ, 1963 - 1967 թվականներին եղել է ՀԿԿ Ազգային խորհրդի կենար, քարտուղարության անդամ։
1963 - 1966 թվականներին Չանդրան եղել է ՀԿԿ օրգան «Նյու էյջ» («New Age») թերթի խմբագիրը։ 1952 – 1963 թվականները՝ Խաղաղության համահնդկական խորհրդի գլխավոր քարտուղար, 1953 թվականից՝ Խաղաղության համաշխարհային խորհրդի (ԽՀԽ) անդամ, 1966 թվականից՝ գլխավոր քարտուղար, ԽՀԽ նախագահության անդամ, 1977 թվականին ընտրվել է ԽՀԽ նախագահ։
Պարգևատրվել է Ժոլիո Կյուրիի անվան խաղաղության ոսկե մեդալով։ «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման» միջազգային լենինյան մրցանակի դափնեկիր 1968 թվականին։ Պարգևատրվել է նաև Լենինի և ժողովուրդների բարեկամության շքանշաններով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.