Ռոմեո Գալստյան
ազատամարտիկ / From Wikipedia, the free encyclopedia
Ռոմեո Սերգեյի Գալստյան (1968, մայիսի 11, գ. Վերին Հոռաթաղ, Մարտակերտի շրջանի - 1991, հունվարի 6, գ. Մաղավուզ, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ-հրամանատար։ Պաշտպանության բանակի լեյտենանտ (1996, հետմահու)։
Արագ փաստեր Ռոմեո Գալստյան, Ծնվել է ...
Ռոմեո Գալստյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 11, 1968(1968-05-11) |
Մահացել է | հունվարի 6, 1991(1991-01-06) (22 տարեկան) |
Փակել
1980-1982 թթ.-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈւ-ում։ 1988-1991 թթ.-ին կամավորական ջոկատի, 5-րդ պաշտպանական շրջանի ստորաբաժանումների (հրաձգային գումարտակի վաշտի հրամանատար) կազմերում մասնակցել է Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Երեք անգամ վիրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել մարտադաշտ։ Զոհվել է Մաղավուզի պաշտպանության ժամանակ։
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Վերին Հոռաթաղում[1]։