Ռոմեո և Ջուլիետ
From Wikipedia, the free encyclopedia
«Ռոմեո և Ջուլիետ» (անգլ.՝ Romeo and Juliet), անգլիացի աշխարհահռչակ դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի գրչին պատկանող հայտնի ողբերգություն երկու սիրահարների դժբախտ հարաբերությունների մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոմեո և Ջուլիետ (այլ կիրառումներ)
Հեղինակ | Ուիլյամ Շեքսպիր |
---|---|
Տեսակ | դրամատիկական ստեղծագործություն |
Ժանր | ողբերգություն[2] և մելոդրամա[3] |
Թեմա | արգելված սեր |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Ռոմեո, Ջուլիետ, Տիբալտ, Մերկուցիո, Բենվոլիո, Friar Laurence?, Count Paris?, Lady Capulet?, Nurse?, Lady Montague? և Prince Escalus? |
Ստեղծման տարեթիվ | մոտ 1590[4] և 1597[4] |
Նկարագրում է | Romeo and Juliet universe? |
Երկիր | Անգլիայի թագավորություն |
Վիքիքաղվածք | Ռոմեո և Ջուլիետ |
Romeo and Juliet Վիքիպահեստում |
«Ռոմեո և Ջուլիետ» երկը Շեքսպիրի ամենահայտնի ստեղծագործություններից է և «Համլետի» հետ հանդիսանում է նրա ամենահաճախ բեմադրվող պիեսներից մեկը։ Այս ստեղծագործության հերոսները համարվում են սիրահարների նախատիպարներ։
«Ռոմեոն և Ջուլիետը» պատկանում է ողբերգական ստեղծագործությունների այն դասին, որոնք ստեղծվել են հին հունական ժամանակներից։ Սյուժեն հիմնված է իտալական մի հեքիաթի վրա, որը չափածո է թարգմանվել Արթուր Բրուկի կողմից 1562 թվականին՝ որպես «Ռոմեոյի և Ջուլիետի ողբերգական պատմություն» և վերապատմվել է արձակ շարադրանքով «Փելիս Փլեժրում» Ուիլյամ Փեինթերի կողմից 1567 թվական։ Շեքսպիրը օգտվել է երկու աղբյուրներից էլ, բայց սյուժեն ընդլայնելու համար զարգացրել է մի քանի կերպարներ, ինչպես օրինակ՝ Մերկուտիոյին և Պարիսին։ Ենթադրվում է, որ Շեքսպիրը պիեսը գրել է 1591-1595 թվականների ընթացքում․ այն առաջին անգամ հրատարակվել է 1597 թվականին[5]։ Այդ տարբերակի տեքստը աղքատիկ էր, բայց հետագա խմբագրումների արդյունքում այն բարելավվե է՝ մոտենալլով շեքսպիրյան ոճին։
Բանաստեղծական դրամատիկ կառուցվածքը և այնպիսի էֆեկտները, ինչպես՝ կատակերգության և ողբերգության միջև անցումները՝ լարվածությունը մեծացնելու համար, երկրորդական կերպարների ընդլայնումը, ենթասյուժեի օգտագործումը պատմվածքը գեղեցկացնելու համար, գնահատվել է որպես Շեքսպիրի թատերական հմտության նշան։ Պիեսը ծավալվում էր տարբեր բանաստեղծական ձևերից մինչև տարբեր կերպարներ, երբեմն ձևը փոխելով այնպես, ինչպես կերպարն էր զարգանում։ Օրինակ՝ Ռոմեոն պիեսի ընթացքում դառնում է ավելի գիտակ։
«Ռոմեոն և Ջուլիետը» բազմիցս վերամշակվել է բեմի, ֆիլմի, մյուզիքլի և օպերայի համար։ Անգլիական ռեստավրացիայի ժամանակ այն վերաբեմադրվեց Ուիլյամ Դավենանտի կողմից։ 18-րդ դարում Դեյվիդ Գերիքը ևս փոփոխության ենթարկեց մի քանի տեսարաններ, իսկ Ջորջ Բենդան, շատ հատվածներ բաց թողնելով՝ երջանիկ ավարտ ավելացրեց։ 19-րդ դարի ներկայացումները, ներառյալ Շառլոտ Քաշմանինը, վերականգնեցին նախնական տեքստը և կենտրոնացան ռեալիզմի վրա։ 1935 թվականին Ջոն Գիելգուդի տարբերակը բավականին նման էր Շեքսպիրի սյուժեին. նա օգտագործել էր Ելիզավետի կոստյումները և բեմական կեցվածքը՝ ողբերգությունը սաստկացնելու համար։ 20-21-րդ դարերում պիեսն արդեն վերամշակվել էր զանազան տարբերակներով, ինչպես օրինակ՝ Ջորջ Քուկորի աշխատությունը, Ֆրանկո Ձեֆֆիրելլիի 1968 թվականի տարբերակը, Բազ Լուհրմանի 1996 թվականին MTV-ից ոգեշնչված «Ռոմեո և Ջուլիետը» և 2013 թվականին՝ Կարլո Կարլեի կողմից ոչ-շեքսպիրյան մշակումը։