From Wikipedia, the free encyclopedia
Ռոնալդ Լաուդեր (փետրվարի 26, 1944[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ձեռնարկատեր, հրեա հասարակական գործիչ, արվեստի կոլեկցիոներ և մարդասեր։ Եղել է Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրենների խորհրդի երկարաժամկետ նախագահը։ Լաուդերը Հրեական համաշխարհային վեհաժողովի նախագահն է և Նյու Յորքի Նոր թանգարանի սեփականատերը։ 2012 թվականին ընդգրկվել է Ռուսաստանի հրեական վեհաժողովի նախագահության կազմում։ Ըստ ամերիկյան «Ֆորբս» ամսագրի՝ 2010 թվականին նրա կարողությունը գնահատվում էր 2․6 միլիարդ ԱՄՆ դոլար։
Ռոնալդ Լաուդեր անգլ.՝ Ronald Lauder | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 26, 1944[1][2][3] (80 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | հուդայականություն[4] |
Կրթություն | Ուորթոնի դպրոց, Բրոնքսի գիտությունների ավագ դպրոց, Փարիզի համալսարան և Բրյուսելի ազատ համալսարան |
Երկեր | Նոր պատկերասրահ[5] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գործարար, արվեստի կոլեկցիոներ, բարեգործ և ձեռնարկատեր |
Ծնողներ | հայր՝ Ժոզեֆ Լաուդեր, մայր՝ Էստե Լաուդեր |
Զբաղեցրած պաշտոններ | ԱՄՆ-ի դեսպան Ավստրիայում և դեսպան |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Էրին Լաուդեր և Ջեյն Լաուդեր |
Ronald Lauder Վիքիպահեստում |
Լաուդերը ծնվել է Նյու Յորքում՝ «Estée Lauder Companies» ամերիկյան ընկերության հիմնադիրներ Ջոզեֆ և Էստե Լաուդերների հրեական ընտանիքում։ Ավագ եղբայրը՝ Լեոնարդ Լաուդերը, ընկերության վարչության նախագահն է։
Ռոնալդ Լաուդերը սովորել է Բրոնքսի բարձրագույն գիտական դպրոցում, ունի Ուորթոնի բիզնես դպրոցի միջազգային բիզնեսի բակալավրի աստիճան։ Սովորել է Փարիզի համալսարանում, ստացել է նաև Բրյուսելի համալսարանի միջազգային բիզնեսի ոլորտի հավաստագիր։
1964 թվականին Լաուդերն սկսել է աշխատել «Estée Lauder» ընկերությունում։ 1984 թվականին դարձել է ԱՄՆ Պաշտպանության նախարարության՝ եվրոպական և ՆԱՏՕ-ի քաղաքականության նախարարի օգնականի տեղակալ։
Երկու տարի անց Ռոնալդ Ռեյգանը նրան նշանակել է Ավստրիայում ԱՄՆ դեսպան։ Այդ պաշտոնը զբաղացրել է մինչև 1987 թվականը։ Պաշտոնավարման ընթացքում Լաուդերն աշխատանքից հեռացրել է դիվանագիտական գործընկեր Ֆելիքս Բլոխին, որը հետագայում հայտնի դարձավ Ռոբերտ Հանսենի գործակալական գործի հետ ունեցած կապով[6]։
1989 թվականին որպես հանրապետական փորձել է դառնալ Նյու Յորքի քաղաքապետ, բայց պարտվել է Ռուդոլֆ Ջուլիանիին[7]։
1998 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Լաուդերին խնդրել է բանակցություններ սկսել Սիրիայի առաջնորդ Հաֆեզ ալ-Ասադի հետ։ Բանակցությունները շարունակվել են նաև այդ պաշտոնում Էհուդ Բարաքի ընտրվելուց հետո։ Լաուդերը հայտնել է, որ «Հող՝ խաղաղության դիմաց» ընդհանուր համաձայնության շրջանակներում կրկին պայմանավորվածություն է ձեռք բերվել Ասադի կողմից իսրայելցիների հետ փոխզիջումների գնալու պատրաստակամության մասին։ Նրա «Պայմանագիր Իսրայելի և Սիրայի միջև խաղաղության մասին» նախագիծը դարձել է իսրայելասիրիական բանակցությունների կարևոր բաղադրիչ[8]։
Լաուդերի ղեկավարության տակ են գտնվում անշարժ գույքի և զանգվածային լրատվական միջոցների ներդրումներ, այդ թվում՝ «Central European Media Enterprises» ընկերությունը և «Israeli TV»-ն։ 2010 թվականին Լաուդերը հիմնել է «RWL Water, LLC» ընկերությունը։
Լաուդերը կապված է մի շարք կազմակերպությունների հետ, այդ թվում՝ «Առաջատար ամերիկական հրեական կազմակերպությունների նախագահների կոնֆերենցիա», «Հրեական ազգային հիմնադրամ», «Հրեական համաշխարհային վեհաժողով», «Ջոյնթ», «Հրեական աստվածաբանական սեմինարիա», Բրանդեի համալսարան, Աբրահամի հիմնադրամ և այլն։ Եղբոր հետ հիմնադրել է Ուորթոնի դպրոցի Լաուդերի ինստիտուտը։ Նա եղել է նաև Նյու Յորքի պետական կոմիտեի ֆինանսական նախագահը։
Ռոնալդ Լաուդերը ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի երկրպագուն է և պատանեկան տարիներից հավաքում է նրա ստեղծագործությունները։ Նրա հավաքածուում է գտնվում նաև 2006 թվականին ձեռք բերած «Ադել Բլոխ-Բաուերի դիմանկար I» կտավը[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.