![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4e/Roni_Size.jpg/640px-Roni_Size.jpg&w=640&q=50)
Ռոնի Սայզ
From Wikipedia, the free encyclopedia
Ռոնի Սայզը (անգլերեն՝ Roni Size, իսկական անունը՝ Ռայան Ուիլյամս (հոկտեմբերի 29, 1969(1969-10-29)[1], Բրիստոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիական երաժիշտ, էլեկտրական երաժշտության հեղինակ և կատարող, բրիտանական ջանգլի և դրամ-էնդ-բեյս-ի[3] պիոներներից մեկը։ Նա դարձել է հայտնի Reprazent խմբում գլխավորը լինելով, որի կազմի մեջ էին նաև DJ Krust-ը, Suv-ը, Die-ը և Onallee-ն։ Ռոնի Սայզը սկսեց ձայնագրվել 1992 թվականից Բրայան Գի-ի ( անգլ.՝ Bryan Gee) և Ջեկ Ֆրոստի ( անգլ.՝ «Jumping» Jack Frost) V Recordings-ի լեյբլերի միջոցով, իսկ մի քիչ ժամանակ անց Կրաստի հետ միասին ստեղծեց սեփական Full Cycle Records լեյբլը։ 1997 թվականին Ռոնի Սայզը և Reprazent դարձան Mercury Prize-ի մրցանակակիրներ` New Forms ալբոմով հաղթելով այնպիսի մրցակիցների, ինչպիսիք են The Chemical Brothers-ը, Primal Scream-ը և The Prodigy-ը[4][5]։
Ռոնի Սայզ | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Roni Size |
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1969(1969-10-29)[1] (54 տարեկան) Բրիստոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | ![]() |
Ժանրեր | drum and bass?[2] |
Մասնագիտություն | ակումբային դիջեյ և դիջեյ |
Անդամակցություն | Reprazent? |
Կայք | ronisize.com |
![]() |
1998 թվականին Սայզը ստեղծեց նոր ծրագիր՝ Breakbeat Era-ն, որի կազմի մեջ մտան DJ Die-ն և վոկալիստ Լեոնի Լոուզը (Leonie Laws), և թողարկեցին Ultra-Obscene ալբոմը, որից հետո ձայնագրվել է ինչպես Reprazent-ի հետ (In the Møde ալբոմը), այնպես էլ սոլո[3]։