Ռոննի Օ'Սալլիվան
From Wikipedia, the free encyclopedia
Ռոնալդ Անտոնիո «Ռոննի» Օ'Սալլիվան (անգլ.՝ Ronald Antonio "Ronnie" O'Sullivan, ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 5-ին[5], Վորդսլի, Վեսթ Միդլանդս, Անգլիա), անգլիացի սնուկերիստ, որը 5 անգամ հաղթել է սնուկերի աշխարհի առաջնություններում։
Ազգությունը | անգլիացի |
---|---|
Քաղաքացիություն | Անգլիա |
Մականուն | The Rocket[1] The Essex Exocet[2] |
Ծննդյան թիվ | դեկտեմբերի 5, 1975 (48 տարեկան) |
Ծննդյան քաղաք և երկիր | Վորդսլի, Վեսթ Միդլանդս, Անգլիա |
Պրոֆեսիոնալ կարիերա | 1992- |
Ամենաբարձր վարկանիշ | 1-ին (5 մրցաշրջան) |
Ներկայիս վարկանիշ | 9-րդ |
Մրցանակային գումարը | £7.712.262[3] |
Ամենաբարձր բրեյկ | 147 (13 անգամ) |
Սենչուրիի քանակը | 894 |
Մրցաշարերում հաղթանակը | |
Ընդհանուր հաղթանակ(ներ) | 61[4] |
Աշխարհի առաջնություն | 7 (2001, 2004, 2008, 2012, 2013, 2020, 2022) |
Այլ վարկանշային մրցաշարեր | 23 |
Այլ մրցաշարեր | 28 |
Նա իր առաջին սենչուրի բրեյկը կատարել է 10 տարեկանում, իսկ նրա առաջին ամենաբարձր բրեյկը 15 տարեկանում։ Նա դարձավ պրոֆեսիոնալ 1992 թվականին, 16 տարեկանում, և շուտով նրա մականունը կնքեցին "The Rocket"։ Նա հաղթել է 1993 ՄԲ Առաջնությունը 17 տարեկան և 358 օրական հասակում, դառնալով ամենաերիտասարդ խաղացողը, որը հաղթել է պրոֆեսիոնալ վարկանշային մրցաշար, ռեկորդը դեևս չի գերազանցվում։ Նա նաև ամենաերիտասարդ խաղացողն է, որը հաղթել է Մասթերսը, շահելով առաջին տիտղոսը 1995 թվականին 19 տարեկան և 69 օրական հասակում։
Ըստ բազմաթիվ հարցումների եւ փորձագետների, Ռոննի Օ'Սալլիվանը համարվում է XXI դարի ամենահանրաճանաչ սնուկերիտը։ Ըստ cuetracker.net կայքի վիճակագրական տվյալների, նա ունի բոլորից հաջող խաղային պատմություն (մասնակցած խաղերի թվով)։ Հաշվի առնելով նրա մասնակցած խաղերի գրեթե 74 %-անոց հաղթանակի ցուցանիշը, հետևում է թողել՝ Ջոն Հիգգինսին (69,3 %) և Ստեֆան Հենդրիին (68,85 %)[6]։
Ռոննին Սենչըրիների քանակով առաջինն է աշխարհում, Օ'Սալլիվանը կատարել է 894 սենչուրի։ 1997 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, նա կատարեց ամենաարագ ամենաբարձր բրեյկը ռեկորդային 5 րոպե 20 վայրկյանում[7]։