![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/06/RogerCormanHWOFOct2012.jpg/640px-RogerCormanHWOFOct2012.jpg&w=640&q=50)
Ռոջեր Կորման
ամերիկացի կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր / From Wikipedia, the free encyclopedia
Ռոջեր Ուիլյամ Կորման (անգլ.՝ Roger William Corman, ապրիլի 5, 1926(1926-04-05)[1][2][3][…], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[4] - մայիսի 9, 2024(2024-05-09)[5], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ամերիկացի կինոռեժիսոր և պրոդյուսեր, որը նկարահանել է Բ-կարգի մեծ թվով ֆիլմեր (հիմնականում ցածր դասի սարսափ ֆիլմեր և մարտաֆիլմեր)։ Նրան անվանել են «Բ-կարգի ֆիլմերի արքա» և «դրայվ ինովի թագավոր»[7] (բացօթյա կինոթատրոններ)։ Կորմանը հայտնի է դարձել որպես ռեժիսոր, որը կարող է ֆիլմեր նկարահանել ֆենոմենալ արագությամբ և շատ քիչ բյուջեով։ «Սարսափների խանութը» (1960) ֆիլմը, ըստ լուրերի, նկարահանվել է ռեկորդային 2 օրվա ընթացքում[8][9] 30 000 դոլարով[10]։ Կորմանի ստեղծագործական գործունեությունն իր գագաթնակետին է հասել 1950-1960-ականներին, որից հետո նա գործնականում դադարեցրել է ֆիլմեր նկարահանելը։
Ռոջեր Կորման | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 5, 1926(1926-04-05)[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[4] |
Վախճանի թիվ՝ | մայիսի 9, 2024(2024-05-09)[5] (98 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5] |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան և կինոդերասան |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0000339 |
2009 թվականին Կորմանն արժանացել է պատվավոր «Օսկար» մրցանակի կինեմատոգրաֆիայում ունեցած իր մեծ ավանդի համար։ Հոլիվուդի հայտնի ռեժիսորներից շատերը ժամանակին համագործակցել են նրա հետ։ Նրանց թվում են եղել Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան, Ջեյմս Քեմերոնը, Մարտին Սկորսեզեն և Ջոնաթան Դեմին։ Հետագայում, ի նշան երախտագիտության, նրանցից ոմանք Սերմանին էպիզոդիկ դերեր են տվել իրենց ֆիլմերում։