From Wikipedia, the free encyclopedia
Ռոջեր Մայերսոն (անգլ.՝ Roger Bruce Myerson, մարտի 29, 1951[1][2][3], Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ օպտիմալ մեխանիզմների տեսության հիմնման համար (2007)։ Հարվարդի համալսարանի բակալավր (1973), մագիստրոս (1973) և գիտությունների դոկտոր (1976)։ 1976-2001 թթ. դասավանդել է Հյուսիսարևմտյան համալսարանում (պրոֆեսոր 1982 թվականից), 2001 թվականից՝ Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր։
Ռոջեր Մայերսոնը ծնվել է 1951 թ. մարտի 29-ին հրեական ընտանիքում։ Սովորել է Հարվարդի համալսարանում, որտեղ ստանում է բակալավրի աստիճան, 1973 թ.՝ մագիստրոսի, իսկ 1976 թ. գիտությունների թեկնածու՝ կիրառական մաթեմատիկայից[8]։ Դոկտորական թեզի թեման էր «Համագործակցային խաղերի տեսությունը»[9]։
1976-2001 թթ. Մայերսոնը Հյուսիսարևմտյան համալսարանի Կելլոգ կառավարման դպրոցում աշխատում էր որպես տնտեսագիտության պրոֆեսոր։ Հենց այս դպրոցում է արել Նոբելյան մրցանակ ստացած իր հետազոտության մեծ մասը[10]։ 1978-1979 թվականներին նա հրավիրված գիտաշխատող էր Բիլեֆելդի համալսարանում։ 1985-2001 թվականներին՝ տնտեսագիտության հրավիրված պրոֆեսոր Չիկագոյի համալսարանում։ 2001 թվականին դարձավ տնտեսագիտության պրոֆեսոր Չիկագոյի համալսարանում, այժմ (2014) նույն համալսարանում՝ Գլեն Լլոյդի տնտեսագիտության պրոֆեսոր[9]։
1980 թ. Մայերսոնն ամուսնացավ Ռեգինա Վեբերի հետ։ Զույգն ունի 2 երեխա՝ Դանիելը և Ռեբեկան[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.