From Wikipedia, the free encyclopedia
Ռոսեննա Փաք (կորեերեն՝ 박채영, անգլ.՝ Roseanne Park, փետրվարի 11, 1997[1], Օքլենդ, Նոր Զելանդիա), առավել հայտնի է որպես Ռոսե (կորեերեն՝ 로제), կորեա-նորզելանդացի երգչուհի։ Հանդիսանում է Blackpink գըրլ բենդի անդամ, որտեղ զբաղեցնում է գլխավոր վոկալիստի և ուղեկցող պարուհու դիրքերը։ 2021 թվականի մարտի 21-ին սոլո դեբյուտ է կատարել իր «R» սինգլային ալբոմով։
Ռոսե | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | կորեերեն՝ 박채영 |
Նաև հայտնի է որպես | Rose |
Ծնվել է | փետրվարի 11, 1997[1] (27 տարեկան) Օքլենդ, Նոր Զելանդիա |
Երկիր | Նոր Զելանդիա և Հարավային Կորեա |
Ժանրեր | քեյ փոփ, դենս փոփ, հիփ հոփ և EDM |
Մասնագիտություն | երգչուհի, պարուհի, հեղինակ-կատարող և մոդել |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Interscope Records, YG Entertainment և The Black Label |
Կրթություն | Canterbury Girls Secondary College? |
Անդամակցություն | Blackpink |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Rosé Park Վիքիպահեստում |
Ծնվել է Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում։ 8 տարեկան հասակում տեղափոխվել է Ավստրալիայի Մելբուրն քաղաք։ Սովորել է աղջիկների՝ Canterbury Girls' Secondary College փակ դպրոցում[2]։
Ռոսեն, 2012 թվականին, Ավստրալիայում, YG Entertainment-ի լսումների ժամանակ, առաջին հորիզոնականն է զբաղեցրել և թրեյնիներին է միացել։ Ընդամենը մի քանի ամիս պրակտիկայից հետո նա, «Without you» երգի համար կանացի վոկալային հատված ձայնագրեց, որը G-Dragon-ի առաջին մինի ալբոմում ընդգրկվեց[3][4]։
2016 թվականի հունիսի 22-ին YG Entertainment-ը Ռոսեի թիզեր լուսանկարն է ներկայացրել, որպես նոր գըրլ բենդի՝ Blackpink-ի անդամ (առաջինը գըրլ բենդը 2009 թվականի 2NE1-ի դեբյուտից հետո)։ Հունիսի վերջին հրապարակվել են մնացած անդամների (Ջիսու, Ջեննի և Լիսա) մասնակցությամբ ընդհանուր թիզերները։ Դեբյուտի օրը, մամլո ասուլիսի ժամանակ, YG-ի հիմնադիր Յան Հյոն Սոկը հայտարարել է, որ խմբում լիդեր չի լինելու, քանի որ «բոլորը անդամներն էլ հարմար են այդ դերի համար և շատ դժվար է ընտրել»։ Ռոսեն զբաղեցրել է գլխավոր վոկալիստի և ուղեկցող պարուհու դիրքերը։ Blackpink-ի դեբյուտը տեղի է ունեցել 2016 թվականի օգոստոսի 8-ին «Square One» սինգլային ալբոմով[5][6]։
Ռոսեն նաև հայտնվել է տարբեր հեռարձակվող նախագծերում, ինչպիսիք են «King Of Masked Singer»-ը և «Fantastic Duo 2» երաժշտական շոուները։ «King Of Masked Singer»-ում նրա վոկալային ելույթը լսարանի կողմից ջերմ ընդունելության է արժանացել, որը Ռոսեն մեկնաբանել է, որ նա «չգիտեր, թե լսարանը կհավանի նրա երգելը» և որ նա, դրական արդյունքի դեպքում, իրեն «ուրախ և թեթևացած» է զգում։ Հետագայում, Ռոսեն հայտնվել է շոուի երկրորդ եթերաշրջանում, որպես ֆանտաստիկ դուետի կատարող։ Շոուի պրոդյուսերները նշել են, որ նրա հայտնվելը նպատակ ուներ «բացահայտել Ռոսեի վոկալային գրավչությունը, որը տարբերվում է Blackpink-ից»[7]։
2018 թվականի հոկտեմբերի կեսերին YG Entertainment-ը հայտարարեց Blackpink խմբի բոլոր անդամների սոլո նախագծերի մասին, իր առաջին նյութը թողարկել է Ջեննին։ 2020 թվականի հունիսի 2-ին հայտնի դարձավ, որ Ռոսեն իր սոլո դեբյուտը կատարելու է խմբի կորեերեն առաջին ստուդիական ալբոմի թողարկումից հետո[8][9]։ 2020 թվականի դեկտեմբերին տված հարցազրույցի ժամանակ Ռոսեն հաստատել է, որ իր դեբյուտային երաժշտական տեսահոլովակի նկարահանումները սկսվելու են 2021 թվականի հունվարին[10]։ 2021 թվականի հունվարի 26-ին թողարկվել է Ռոսեի սոլո դեբյուտի գովազդային թիզերը, ինչպես նաև հաստատվել է, որ իր սոլո ալբոմի երգերից մեկը նա կատարելու է 2021 թվականի հունվարի 31-ին անցկացվելիք «Blackpink Livestream Concert: The Show»-ի ժամանակ[11][12]։ Համերգից հետո Ռոսեի «Gone» անվամբ երգը դրական գնահատականների է արժանացել կորեական «My Daily» վեբ կայքի կողմից[13]։
Ռոսեի դեբյուտային՝ «R» սինգլային ալբոմը թողարկվել է 2021 թվականի մարտի 12-ին[14][15]։
Քեյ փոփ արդյունաբերությունում Ռոսեի ձայնը, իր պարզ վոկալային տեմբրով, ճանաչում է ձեռք բերել։ Նրա վոկալային գույնը, Blackpink խմբում դեբյուտից հետո, մեծապես գովասանքների է առժանացել։ Ֆիլիպինացի քննադատ Ալմիրա Բլանկադան, ով գրում է ABS-CBN-ի համար, նշել է, որ «դժվար է գտնել մի երգչի, ով, իր երգելու ընդհանուր ոճով, տարբերվում է մյուսներից»։ «Fantastic Duo 2»-ում, Ռոսեի ելույթից հետո, երգչուհի Gummy-ն նշել է, որ «Ռոսեի ձայնը այնքան յուրահատուկ է, որ սա այն ձայնի տեսակն է, որը սիրում են երիտասարդները»։ Ռոսեն նաև ճանաչվել է բարձրահունչ ձայնային դիապազոնով։ Որպես երաժիշտ, Ռոսեն, ամերիկացի երգչուհի Թորի Քելլիին համարում է իր երաժշտական ոճի ոգեշնչումը[16][17]։
2018 թվականի Ռոսեն և Ջիսուն ընտրվել են որպես «Kiss Me» հարավկորեական կոսմետիկ բրենդի մոդելներ։ Նա նաև հրավիրվել է տարբեր դիզայներական միջոցառումների, ինչպիսիք են Ալեսսանդրո Դելլ'Ակվայի հավաքածուն՝ Հանհնամայում, Ալեքսանդր Մակքուինի, 2018 թվականի աշուն-ձմեռ հավաքածույի ցուցադրությանը Սոնդոնգում և 2018 թվականի, Coach-ի նախաաշնանային հավաքածուն՝ Շանհայում[18][19][20]։
Ռոսեն համարվում է հայտնիությամբ իններորդ քեյ փոփ այդոլը ինստագրամում (2020 թվականի մայիսի տվյալներով 23 միլիոն հետևորդ)(այժմ նրա հետևորդների քանակը անցնում է 70 մլն ,2023 թ.)[21][22]։ Ռոսեն հայտնվել է Korean Business Research Institute-ի կանացի բրենդի հեղինակության 2018 թվականի ցուցակում։ Այդ ցուցակը հետևում է կորեացի հայտնիներին, ովքեր ունեն թվով շատ օնլայն որոնումներ և հարցումներ։ Նա նաև թոփ 20 է հասել[23][24]։
Անանում | Մանրամասներ | Դիրքը չարթերում | Վաճառքներ |
---|---|---|---|
KOR | |||
R |
|
ԿԱՈՒ |
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.