Ռոսիա 24
From Wikipedia, the free encyclopedia
Ռոսիա 24 (ռուս.՝ Россия 24), ռուսական լրատվական հեռուստաալիք։ Գտնվում է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության կազմում[1]։ Հեռուստաալիքը եթեր է հեռարձակվում 2006 թվականի հուլիսի 1-ից։ Մինչ 2009 թ. դեկտեմբերի 31-ը ալիքը կրում էր «Վեստի» (Вести) անվանումը, և 2010 թ. հունվարի 1-ին ստացել այժմյան անվանումը։ 2009 թվականի հոկտեմբերի 15-ին հեռուստաալիքը «Ոսկե շողք» մրցանակաբաշխության կողմից ստացել է մրցանակ «Տեղեկատվական ալիք» նոմինացիայում[2], իսկ նույն թվականի նոյեմբերի 20-ին «Hot Bird TV Awards» արարողության ժամանակ արժանացավ «Eutelsat» հատուկ մրցանակի[3]։
Երկիր | Ռուսաստան Մոսկվա |
---|---|
Հեռարձակման գոտի | Ռուսաստան ողջ աշխարհ |
Հեռարձակման լեզու | ռուսերեն |
Հեռարձակման սկսման թվական | 2006 |
Հիմնադիր | Անատոլի Լիսենկո |
Սեփականատեր | ՎԳՏՌԿ |
🌐 | www.vesti.ru |
Հեռուստաալիքի ստեղծման ժամանակ շատ մասնագետներ ասել են, թե հեռուստաալիքը քաղաքական նախագիծ է համարվում և 2007 և 2008 թթ. կայանալիք պարլամենտական և նախագահական ընտրություններից առաջ ազդեցություն է թողնելու հասարակական կարծիքի վրա[4][5], սակայն վերջին ժամանակներում քննադատները նշում են հեռուստաալիքի բարձր մասնագիտական որակը[6][7]։