Ռուբեն Մաթևոսյան - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ռուբեն Մաթևոսյան.

Ռուբեն Մաթևոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռուբեն Մաթևոսյան
Բնօրինակ անունՌուբեն Մաթեվոսյան
Ի ծնե անունՌուդիկ Մաթևոսյան
Ծնվել էհունվարի 12, 1941(1941-01-12) (80 տարեկան)
Սպիտակ, Հայաստան
Երկիր
ԽՍՀՄ և
Հայաստան
Ժանրերժողովրդական
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգիչ և ուսուցիչ
Գործիքներվոկալ
Գործունեություն1961 – Ներկա ժամանակ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունՍայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց, Երևանի պետական համալսարան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ՊարգևներՍուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան, Երևանի պատվավոր քաղաքացի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալ և Պատվո շքանշան

Ռուբեն Մացակի Մաթևոսյան (հունվարի 12, 1941(1941-01-12), Սպիտակ, Հայաստան), հայ երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1978), պրոֆեսոր (1996

Կենսագրություն

Ծնվել է 1941 թվականի հունվարի 12-ին Սպիտակ քաղաքում։ 1967 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիան։ 1961-1992 թթ. հանդես է եկել որպես ՀՀ հեռուստառադիոպետկոմի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար, 1996 թվականից՝ նույն անսամբլի գեղարվեստի ղեկավար։

1992-1996 թվականներին եղել է «Աստղեր» անսամբլի գեղարվեստի ղեկավար և մենակատար։

1986 թվականից դասավանդում է Երևանի էստրադային և ջազային արվեստի քոլեջում, 1990 թվականից՝ Երևանի կոնսերվատորիայում։

Ռուբեն Մաթևոսյանը 1999 թվականին դարձել է Հայ երգարվեստի միության նախագահ։

Շերամի երգերի լավագույն կատարողների հանրապետական մրցույթի 1-ին մրցանակակիր է (1961, Երևան

Երգացանկ

Ռուբեն Մաթևոսյանի երգացանկում կան հայկական ժողովրդական, աշուղական, ժամանակակից հայ կոմպոզիտորների երգեր, ռոմանսներ։ Նրա լավագույն կատարումներից են՝ «Հորովել», Շերամի «Պարտեզում վարդ էր բացված», «Դու իմ մուսան ես», Ջիվանու «Ձախորդ օրերը», Առնո Բաբաջանյանի «Չքնաղ երազ», Ալեքսեյ Հեքիմյանի «Բարի արագիլ» և այլն[1]։

Ֆիլմագրություն

Ռուբեն Մաթևոսյանը նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝

Պարգևներ և կոչումներ

Ծանոթագրություններ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ռուբեն Մաթևոսյան
Listen to this article