հայ մարզիկ From Wikipedia, the free encyclopedia
Ռուբեն Խաչատուրի Մանուկյան (դեկտեմբերի 26, 1906[1], Կամարիս, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 24, 1978[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ մարզիկ, ծանրորդ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1942 թվական), աշխարհի և ԽՍՀՄ ռեկորդակիր (1937 թվականին ձախ ձեռքով պոկում վարժությունից)։
Ռուբեն Մանուկյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ծանրամարտիկ |
Երկիր՝ | ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 26, 1906[1] |
Ծննդավայր՝ | Կամարիս, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան ամսաթիվ՝ | օգոստոսի 24, 1978[1] (71 տարեկան) |
Մահվան վայր՝ | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Եղել է ծանրամարտի հանրապետական ֆեդերացիայի անդամ, համամիութենական կարգի մրցավար։
1935 թվականին՝ ծանրամարտի ԽՍՀՄ 12-րդ առաջնությունում կիսածանր քաշային Ռուբեն Մանուկյանը ձախ ձեռքով բարձրացրել է 86,6 կգ՝ 1,1 կիլոգրամով գերազանցելով տասը տարի շարունակ Յա. Սպարեին պատկանած համամիութենական ռեկորդը։ Վերջինս, որ ԽՍՀՄ-ում ծանրամարտ մարզաձևի առաջամարտիկներից էր, երկրի 11-ակի չեմպիոն, ցանկություն է հայտնել մարզելու Ռուբենին։ 1936 թվականին դեկտեմբերի 29-ին Ռուբենը բարելավել է ցուցանիշը, թարմացրել իր իսկ սահմանած ռեկորդը՝ հասցնելով 88,2 կիլոգրամի։
Նա իր առջև խնդիր է դրել սահմանել համաշխարհային ռեկորդ, գերազանցել գերմանացի ծանրամարտիկ, Հիտլերի և շատ ու շատ եվրոպացիների սիրելի մարզիկ Անտոն Հիթլի՝ դեռևս 1933 թվականին սահմանած ռեկորդը։ 1937 թվականի հունվարի 24-ին մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մարզադահլիճում առաջին իսկ փորձից ձախ ձեռքով պոկել է 90,8 կգ և 0,8 կիլոգրամով գերազանցել Հիթլին (ի դեպ՝ մարզական այդ սխրանքի համար նա նվեր է ստացել Հառլեյ Դևիդսոն մակնիշի մոտոցիկլետ, որը միակն էր ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Խորհրդային Միությունում)։
1940 թվականին Ռուբենն իր իսկ ռեկորդը գերազանցել է գրեթե 6 կիլոգրամով։
1935-ից 1948 թվականների միջակայքում Ռուբեն Մանուկյանը ընդհանուր առմամբ սահմանել է 13 ռեկորդ, որոնցից ութը՝ համաշխարհային։ Ընդ որում՝ կիսածանր քաշային կարգում ձախ ձեռքով պոկում վարժությունում նրա սահմանած վերջին ռեկորդը՝ 96,6 կգ, մնացել է չգերազանցված և հավիտյան պատկանելու է նրան, քանի որ ծանրամարտի այդ վարժությունը հետագայում հանվել է ծանրորդների մրցումային ծրագրից՝ նկատի առնելով վնասվածք պատճառելու տեսակետից դրա վտանգավորության բարձր աստիճանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.