հայ կոմպոզիտոր From Wikipedia, the free encyclopedia
Ռուբեն Սուրենի Սարգսյան (նոյեմբերի 22, 1945, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 6, 2013, Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր։ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր (2007)[1], Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։
Ռուբեն Սարգսյան | |
---|---|
Ռուբեն Սարգսյան, Երևան, 2008 | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | 1945 նոյեմբերի 22 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան և ԽՍՀՄ |
Մահացել է | 2013, ապրիլ 6 Երևան, Հայաստան |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, մանկավարժ |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Ամուսին | Իրինա Զոլոտովա |
Ruben Sargsyan Վիքիպահեստում |
Ծնվել է գիտնական Սուրեն Սերգեյի Սարգսյանի ընտանիքում։ Սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ Երկրորդ կուրսից ընդուվել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժին։ 1972 թվականին ավարտել է Ղազարոս Սարյանի կոմպոզիտորական դասարանը։
1973-1985 թվականներին դասավանդել է երաժշտության տեսություն և սոլֆեջիո N 10 երաժշտական դպրոցում։
1987 թվականից մինչ կյանքից հեռանալը Երևանի կոնսերվատորիայում դասավանդել է կոմպոզիցիա և դասախոսություններ կարդացել իր կողմից մշակված «Ժամանակակից երաժշտության տեխնոլոգիա» դասընթացով։
1994 թվականին եղել է «Հայկական երաժշտական ասամբլեա» հասարակական կազմակերպության հիմնադիրներից։ 2002 թ.-ից՝ Ասամբլեայի վարչության անդամ էր։
N 1 Կոնցերտի համար)
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.