Ռուդոլֆ Հիլֆերդինգ
գերմանացի քաղաքական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Ռուդոլֆ Հիլֆերդինգ (գերմաներեն՝ Rudolf Hilferding, օգոստոսի 10, 1877(1877-08-10)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - փետրվարի 11, 1941(1941-02-11)[5], Փարիզ[4]), ավստրա-գերմանական տնտեսագետ, մարքսիստ, ավստրոմարքսիզմի տեսաբան[7][8], ավստրիական և գերմանական սոցիալ-դեմոկրատիայի, ինչպես նաև՝ II ինտերնացիոնալի առաջնորդներից մեկը, Գերմանիայի քաղաքական գործիչ, մանկաբույժ[9]։ Վայմարյան Հանրապետության ժամանակներում եղել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD-ի) քաղաքական կարևոր գործիչներից մեկը և գլխավոր տեսաբանը[8][10] being almost universally recognized as the SPD's foremost theoretician of his century.[9]:
Ռուդոլֆ Հիլֆերդինգ գերմ.՝ Rudolf Hilferding | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1877(1877-08-10)[1][2][3][…] Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] |
Մահացել է | փետրվարի 11, 1941(1941-02-11)[5] (63 տարեկան) Փարիզ[4] |
Քաղաքացիություն | Ավստրիա և Վայմարյան Հանրապետություն |
Մասնագիտություն | տնտեսագետ, քաղաքական գործիչ, գրող և բժիշկ |
Պաշտոն(ներ) | Վայմարի Հանրապետության Ռայխսթագի պատգամավոր, Reich Minister of Finance? և Reich Minister of Finance? |
Ալմա մատեր | Վիեննայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1][6] |
Կուսակցություն | Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Գերմանական անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն և Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
Ամուսին(ներ) | Մարգարեթ Հիլֆերդինգ և Rose Hilferding? |
Երեխա(ներ) | Փիթեր Միլֆորդ-Հիլֆերդինգ և Karl Hilferding? |
Rudolf Hilferding Վիքիպահեստում |
Ռուդոլֆ Հիլֆերդինգը ծնունդով Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայից էր, սերում էր հրեական ուևոր ընտանիքից[8][11], սովորել է Վիեննայի համալսարանում[12], ստացել բժշկագիտության դոկտորի աստիճան։ Դարձել է SPD-ի համար աշխատող առաջատար ժուռնալիստը[10], մասնակցել 1918 թվականի գերմանական հեղափոխությանը, 1923 թվականին և 1928-1929 թվականներին պաշտոնավարել է որպես Գերմանիայի ֆինանսների նախարար։ 1933 թվականին՝ իշխանության գլուխ Հիտլերի անցնելուց հետո, փախել է Ցյուրիխ, այնուհետև՝ Փարիզ, որտեղ էլ 1941 թվականին՝ Ֆրանսիային տիրած գերմանացի ֆաշիստները բանտարկել են նրան և տանջամահ արել[7][13]։
Հիլֆերդինգը Կարլ Մարքսի ուսմունքի տնտեսագիտական հատվածի ջատագով էր, որով հարել, ընկերակցել է ավստրոմարքսիստների խմբին[14]։ Առաջինը նա է առաջ քաշել կազմակերպված կապիտալիզմի տեսությունը[15]։ Եղել է մարքսիզմը նրա ընդդիմախոսներից, մասնավորապես՝ ավստրիական տնտեսագիտական դպրոցի ներկայացուցիչ Օյգեն Բոեմ ֆոն Բավերկի քննադատությունից պաշտպանողների շարքում ամենաեռանդունը։ Խմբագրել է գերմանական սոցիալ-դեմոկրատների առաջատար պարբերականները՝ Vorwärts-ը, Die Freiheit-ը, Die Gesellschaft-ը.[10]: Նրա առավել հայտնի աշխատությունը համարվում է Das Finanzkapital (Ֆինանսական կապիտալ) երկը, որը գնահատվում է որպես մարքսիստական տնտեսագիտության մեջ կատարված առավել ազդեցիկ ու ինքնատիպ ներդրում[9] և էական ազդեցություն է գործել մարքսիստ հեղինակների, այդ թվում՝ Վլադիմիր Լենինի[15], Նիկոլայ Բուխարինի՝ իմպերիալիզմի վերլուծությանը նվիրված ուսումնասիրությունների վրա[8][16]։