Ռուդոլֆ Նուրիև
From Wikipedia, the free encyclopedia
Ռուդոլֆ Համետի Նուրիև (նաև՝ Նուրեև[6]), (թաթ.՝ Рудольф Хәмит улы Нуриев, ռուս.՝ Рудольф Хаметович Нуреев), (մարտի 17, 1938(1938-03-17)[1][2][3][…], Ռազդոլնոե, Նադեժդինսկի շրջան, Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 6, 1993(1993-01-06)[1][2][3][…], Լևալլուա Պերե[4]), խորհրդային, ռուսական և անգլիական բալետի արտիստ և բալետմաստեր, Մարիինյան թատրոնի մենակատար։ 1961 թվականին Փարիզում հյուրախաղերի ժամանակ խնդրեց քաղաքական ապաստարան և դարձավ առավել հայտնի չվերադարձածներից մեկը ԽՍՀՄ։
Ռուդոլֆ Նուրիև ռուս.՝ Рудо́льф Хаме́тович Нуре́ев | |
---|---|
Ծնվել է | մարտի 17, 1938(1938-03-17)[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռազդոլնոե, Նադեժդինսկի շրջան, Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 6, 1993(1993-01-06)[1][2][3][…] (54 տարեկան) |
Մահվան վայր | Լևալլուա Պերե[4] |
Գերեզման | Սենտ-Ժենևիև-դե-Բուա[5] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ավստրիա |
Կրթություն | Ա. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա |
Մասնագիտություն | բալետի պարող, պարուսույց, դերասան, բալետմայստեր և ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | nureyev.org |
Rudolf Nureyev Վիքիպահեստում |
Հանդիսանում է 20-րդ դարի ամենահայտնի պարողներից մեկը։ Նրա դուետը բալետի անգլիացի պարուհի Մարգո Ֆոնտեյնի հետ համարվում է լենգենդային։ 1983-1986 թվականներին Նուրիևը ղեկավարել է Փարիզի ազգային օպերայի բալետի խումբը, իսկ կյանքի վերջին տարիներին փորձել է նաև որպես դիրիժոր։ Կյանքի ընթացքում հավաքել է գեղանկարներ և մշակութային այլ գործեր։