հայ երաժշտության ուսուցիչ, երգիչ From Wikipedia, the free encyclopedia
Ռուզաննա Պավելի Լիսիցյան (մայիսի 9, 1945, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ, խորհրդային և ռուսական երգչուհի (սոպրանո), երաժշտական մանկավարժ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1987), Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի (1997), պրոֆեսոր։
Ռուզաննա Պավելի Լիսիցյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 9, 1945 (79 տարեկան) Մոսկվա |
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանրեր | Կամերային երաժշտություն |
Մասնագիտություն | Երգչուհի, երաժշտական մանկավարժ |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Մ Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտ և Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա |
Պարգևներ |
Ծնվել է Դագմարա (մեծանուն երգչուհի Զարուհի Դոլուխանյանի քրոջ) և Պավել Լիսիցյանների ընտանիքում։ Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցի տավիղի բաժինը։ 1965 թ. ավարտել է Մ. Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական ուսումնարանի վոկալի բաժինը, 1969 թվականին՝ Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտը (Ն. Վերբովայի դասարանը)։
1965-1973 թվականներին երգել է հնագույն երաժշտության «Մադրիգալ» համույթում, այնուհետև երկար տարիներ քրոջ՝ Կարինե Լիսիցյանի հետ կատարել է կամերային ժանրի ստեղծագործություններ՝ լինելով Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի մենակատար։ Նրանց վոկալ երկյակը մեծ ճանաչում էր ձեռք բերել Խորհրդային Միությունում, հյուրախաղերով ելույթ է ունեցել աշխարհի շատ երկրներում։ Երկյակը տարբերվում էր երգացանկի մշտական համալրումով. 1990-ական թվականների սկզբում նրանց երգացանկում կար տարբեր դարաշրջանների, ոճերի և ժանրերի ավելի քան 500 ստեղծագործություն, որոնք կատարվում են բնօրինակի լեզվով[1]։
1996-2002 թթ. Ռուզաննա Լիսիցյանը դասավանդել է Երգչախմբային արվեստի ակադեմիայում և Գնեսինների անվան պետական երաժշտական ուսումնարանում։ 2002 թվականից նա Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիայի մենակատարային ակադեմիական երգեցողության ամբիոնի դոցենտ է[2], հետագայում՝ պրոֆեսոր[3]։ Նրա առավել հայտնի աշակերտներից են Մեծ թատրոնի մեներգչուհի Աննա Ագլատովան և Գելիկոն-Օպերայի մեներգչուհի Ելենա Միխայլենկոն[4]։
Ռուզաննա Լիսիցյանը ռուսաստանյան մի շարք երաժշտական մրցույթների ժյուրիի անդամ է։ Քրոջ՝ Կարինեի և եղբոր՝ Ռուբենի հետ հիմնել է Պավել Լիսիցյանի անվան բարեգործական հիմնադրամ, որը կազմակերպում է բազմաթիվ համերգներ, վարպետության դասեր, ստեղծագործական սեմինարներ[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.