հայ հրապարակախոս, հասարակական գործիչ, բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Ռուզան Շիրակի Ասատրյան (մայիսի 16, 1948), հայ բանաստեղծուհի, հրապարակախոս, հասարակական գործիչ, 1987 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։
Ռուզան Ասատրյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 16, 1948 (76 տարեկան) |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, հրապարակախոս, հասարակական գործիչ և գրող |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ Հայկական ԽՍՀ Հայաստան |
Կրթություն | ՎՊՀ |
Անդամակցություն | ՀԳՄ |
Պարգևներ | 2013 թվականին արժանացել է ՊՆ Մարշալ Իսակովի շքանշանի։ |
Ռուզան Ասատրյան Վիքիքաղվածքում | |
Ռուզան Ասատրյան Վիքիդարանում |
Ծնվել է 1948 թվականի մայիսի 16-ին, Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում։ Ավարտել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է հանրապետական թերթերում, հեռուստառադիոպետկոմում։ Հիմնադրել և խմբագրել է «Հայկազունք» սկաուտական հանդեսը (1989-1991)։ Եղել է մի շարք հասարակական կազմակերպությունների («Գոյամարտ», «Հայկազունների ազգային միություն», «Հայաստանի մայրության ֆոնդ», «Մ. Մաշտոց խոսքի մշակույթի կենտրոն», «Երեխաների պաշտպանության միություն» և այլն) անդամ, ինչպես նաև Երևան քաղաքի անվանակոչության հանձնաժողովի անդամ (1991-2000)։
Աշխատել է «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում (1983-1986), ՀՀ նախագահի աշխատակազմում՝ որպես ՀՀ Նախագահին առընթեր մշակույթի խորհրդի քարտուղար։
Հեղինակ է բազմաթիվ հոդվածների ու հրապարակագրությունների։ Հիմնադրել է «Նախավկա» հասարակական կազմակերպությունը (2005)։ Բնության և հասարակության միջազգային ակադեմիայի (2006) և Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է։ 32 գրքի հեղինակ է։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուզան Ասատրյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուզան Ասատրյան» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.