From Wikipedia, the free encyclopedia
Ռուսական այբուբեն, ռուսերենի գրային համակարգը, որն ստեղծվել է սլավոնական գրի (կիրիլիցա) հիման վրա։ Ժամանակակից Ռուսական այբուբենը բաղկացած է 33 տառից, որոնցից քսանը նշանագրում են բաղաձայն, 10-ը՝ ձայնավոր հնչյուններ․ սրանցից я, ю, ё, е (վերջինը միայն որոշակի դիրքում) երկհնչյուններ են։ Й տառը վանկարար չէ․ ъ (կոշտության նշան) և ь (փափկության նշան) տառերն ինքնուրույն հնչյուններ չեն նշանագրում. ь ցույց է տալիս նախորդ բաղաձայնի փափկությունը և երբեմն իմաստատարբերիչ դեր է կատարում (кров «կտուր, օթևան, տուն», кровь «արյուն»), իսկ ъ օգտագործվում է որպես, այսպես կոչված, անջատիչ նշան (արտասանությամբ անջատվում են երկու հարևան վանկերը «суб-ъект»)։ Կիրիլիցայի առաջին բարեփոխումը կատարվել է 1710-ին, Պետրոս Մեծի հրամանով, իսկ երկրորդը՝ 1917-ի դեկտ․ 23-ին, լուսավորության ժող․ կոմիսարիատի դեկրետով։ ժամանակի ընթացքում Ռուսական այբուբենը համալրվել է նոր տառերով, իսկ որոշ տառեր հանվել են գործածությունից։ Ռուսական այբուբենը ընկած է նախկին ԽՍՀՄ շատ լեզուների, ինչպես նաև Բուլղարիայի, նախկին Հարասլավիայի, նախկինում Մոնղոլիայի այբուբենների հիմքում։
Ժամանակակից ռուսական այբուբենը | Տառերի անունները | Ժամանակակից ռուսական այբուբենը | Տառերի անունները |
---|---|---|---|
А а | ա | Р р | էր |
Б б | բե | С с | էս |
В в | վե | Т т | տե |
Г г | գե | У у | ու |
Д д | դե | Ф ф | էֆ |
Е е | ե | Х х | խա |
Ё ё | յո | Ц ц | ցե |
Ж ж | ժե | Ч ч | չե |
З з | զե | Ш ш | շա |
И и | ի | Щ щ | շչա |
Й й | ի կիսաձայն | Ъ | կոշտության նշան |
К к | կա | Ы | ըի |
Л л | էլ | Ь | փափկության նշան |
М м | էմ | ||
Н н | էն | Э э | է շրջուն |
О о | օ | Ю ю | յու |
П п | պե | Я я | յա |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսերենի այբուբեն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 34)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.