cover image

Ռուսաստան (ռուս.՝ Россия), պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն (ռուս.՝ Российская Федерация), միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում[7]։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված նաև Արևելյան Եվրոպայում[8]։ Ռուսաստանն աշխարհի խոշորագույն պետությունն է[9] և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը[10]։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018 թվականի մարդահամարի տվյալների՝ Ռուսաստանի բնակչության թիվը կազմում է ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77 %-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում, որտեղ էլ տեղակայված է քաղաքամայր Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է, հիմնական բնակիչները՝ ռուսները։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Quick facts: Ռուսաստանի ԴաշնությունРоссийская Федерация, Ա...
Ռուսաստանի Դաշնություն
Российская Федерация

Դրոշ

Զինանշան
Ազգային օրհներգ՝
«Государственный гимн России»
Ռուսաստանի ազգային օրհներգ  (տառադարձությամբ՝)
Գասուդարստվեննիյ գիմն Ռասիսկըյ Ֆեդերացիյի


Ռուսաստանի դիրքը
Ռուսաստանի Դաշնության տեղագրություն[1]
ՄայրաքաղաքՄոսկվա
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզուներ ռուսերեն
Էթնիկ խմբեր 
Կառավարում Կիսանախագահական դաշնային հանրապետություն
 -  Նախագահ Վլադիմիր Պուտին
 -  Վարչապետ Միխայիլ Միշուստին
Կազմավորում[2]
 -  Կիևյան Ռուսիա 882 
 -  Մոսկվայի մեծ իշխանություն 1283 
 -  Ռուսական թագավորություն հունվարի 16, 1547 
 -  Ռուսական կայսրություն հոկտեմբերի 22, 1721 
 -  Ռուսաստանի հանրապետություն սեպտեմբերի 14, 1917 
 -  Ռուսաստանի ԽՖՍՀ նոյեմբերի 7, 1917 
 -  Խորհրդային Միություն դեկտեմբերի 30, 1922 
 -  Ռուսաստանի Դաշնություն դեկտեմբերի 25, 1991 
Տարածք
 -  Ընդհանուր 16,376,870 կմ²  (1-ին[3])
 -  Ջրային (%) 13 (այդ թվում ճահիճները)[4]
Բնակչություն
 -  2017[5] նախահաշիվը 145 804 372[5]  (9-րդ)
 -  2002 մարդահամարը 146.171.015 
 -  Խտություն 8.3 /կմ² (209-րդ)
21.8 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2019 գնահատում
 -  Ընդհանուր $4.323 տրիլիոն[6] (6-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $30,040[6] (49-րդ)
ՀՆԱ (անվանական) 2019 գնահատում
 -  Ընդհանուր $1.754 տրիլիոն[6] (12-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $12,191[6] (67-րդ)
Ջինի (2015) 37.7 (98)
ՄԶՀ (2017) 0.816 (49-րդ)
Արժույթ Ռուբլի (RUB)
Ժամային գոտի (ՀԿԺ+2 to +12)
 -  Ամռանը (DST)  (ՀԿԺ+3 to +13)
Ազգային դոմեն .ru, .su, .рф
Հեռախոսային կոդ +7
Close

Ռուսաստանի Դաշնությունը սահմանակցում է տասնութ պետությունների ու այդ չափանիշով ևս զբաղեցնելով առաջին տեղը։ Մասնավորապես՝ ցամաքային սահման ունի Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի (Կալինինգրադի երկրամասով), Բելառուսի, Ուկրաինայի, Վրաստանի, Ադրբեջանական Հանրապետության, Ղազախստանի, Չինաստանի, Մոնղոլիայի և Հյուսիսային Կորեայի հետ։ Օխոտի ծովով սահմանակցում է Ճապոնիային, իսկ Բերինգի նեղուցով՝ ԱՄՆԱլյասկա նահանգին[11]։ Որպես իրեն սահմանակից երկիր Ռուսաստանը ճանաչում է նաև իրավականորեն Վրաստանի մաս կազմող Աբխազիայի և Հարավային Օսիայի հանրապետություններին, որոնք անկախություն են ստացել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի արդյունքում, սակայն մինչ օրս միջազգային ճանաչում չունեն։

Արևելյան սլավոնների գաղթը դեպի Եվրոպա տեղի է ունեցել 3-8-րդ դարերում[12]։ 9-րդ դարում հիմնադրվում է Կիևյան Ռուսիան, որի Ռյուրիկովիչ արքա Վլադիմիրը 988 թվականին ընդունում է ուղղափառ քրիստոնեություն[13]։ Ռուսիայում մոնղոլական տիրապետության ավարտից հետո ստեղծվում է Մոսկվայի մեծ իշխանությունը, որը Իվան IV Ահեղ արքայի ջանքերով դառնում է կենտրոնացված ռուսական պետություն[14]։ Միապետությունը Ռուսաստանում պահպանվում է մինչև 1917 թվականի մարտը, երբ պատմության ասպարեզ է դուրս գալիս Ռուսաստանի հանրապետությունը, որը դե յուրե վերահսկում էր նախկին Ռուսական կայսրության տարածքին։ Հոկտեմբերյան և փետրվարյան հեղափոխությունների արդյունքում ստեղծվում է Խորհրդային Միությունը, որն առաջին սոցիալիստական պետությունն էր աշխարհում[15]։ Հետագայում խորհրդային Կարմիր բանակը հաղթանակում է Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին վճռորոշ ճակատամարտում՝ ազդարարելով Գերմանիայի կապիտուլյացիան[16][17]։ Ներկայիս Ռուսաստանը դաշնային կառուցվածքով կիսանախագահական հանրապետություն է, որը համարվում է ԽՍՀՄ իրավահաջորդը։

Ռուսաստանն աշխարհի տասներկուերորդ խոշորագույն տնտեսությունն ունեցող երկիրն է[18], իսկ ըստ ՀՆԱ-ի ցուցանիշի՝ վեցերորդը[19]։ Հանքային և էներգետիկ հսկայածավալ ռեսուրսների պաշարներով այս երկիրը խոշորագույնն է աշխարհում և համարվում է նավթի և բնական գազի առաջատար արտադրողներից մեկը[20]։ Ռուսաստանի Դաշնությունը համաշխարհային հինգ միջուկային տերություններից է, որը տարածաշրջանային ուժ լինելուց բացի նաև պոտենցիալ գերտերություն է։ Ներկայումս ԱՄՆ-ի հետ սառը պատերազմը, որը մեծապես բնութագրվում է սպառազինության մրցավազքով, էլ ավելի է ընդգծում Ռուսաստանի ազդեցությունը տարբեր տարածաշրջաններում։ Հանրապետությունն անդամակցում է այնպիսի միջազգային կազմակերպությունների[21][22], ինչպիսիք են ՄԱԿ-ը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը, մեծ քսանյակը, Եվրոպայի խորհուրդը, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, ԱՀԿ-ը և այլն։ ՌԴ նախաձեռնությամբ ստեղծված կազմակերպություններից նշանավոր են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ու ԵՏՄ-ն[23]