![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/39/Great_emblem_of_the_General_Staff_of_the_Russian_Armed_Forces.svg/langhy-640px-Great_emblem_of_the_General_Staff_of_the_Russian_Armed_Forces.svg.png&w=640&q=50)
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբ
From Wikipedia, the free encyclopedia
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբ (ռուս.՝ Генеральный штаб Вооружённых сил Российской Федерации), Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական կառավարման կենտրոնական մարմին և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օպերատիվ կառավարման հիմնական մարմին։
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբ ռուս.՝ Генеральный штаб Вооружённых сил Российской Федерации | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | Շտաբ |
Երկիր | ![]() |
Ստեղծման թվական | հունվարի 25, 1763 |
Վերադաս մարմին | Ռուսաստանի զինված ուժեր |
Շտաբակայան | Գլխավոր շտաբի շենք (Մոսկվա), Արբաթ շրջան, Մոսկվայի կենտրոնական վարչական շրջան, Մոսկվա, Ռուսաստան |
Կայք | mil.ru(ռուս.)(անգլ.)(ֆր.)(իսպ.)(արաբ.) |
Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի որոշումների համաձայն՝ գլխավոր շտաբն իրականացնում է զինված ուժերի կառավարումը, կազմակերպում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության պլանավորումը, զորահավաքային նախապատրաստումը և զորահավաքը Ռուսաստանի Դաշնությունում՝ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության լիազորությունների շրջանակում, ինչպես նաև համակարգում է պաշտպանության բնագավառում այլ զորքերի, զինվորական և հատուկ կազմավորումների գործունեությունը[1]։
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի օրը նշվում է ամեն տարի հունվարի 25-ին։