Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժեր
From Wikipedia, the free encyclopedia
Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերը (Ռուսաստանի ՕՏՈւ), Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի տեսակ, որը կազմավորվել է 2015 թվականին՝ Ռուսաստանի Ռազմաօդային Ուժերի (ՌՕՈՒ) և Ռուսաստանի Օդատիեզերական պաշտպանության զորքերի (ՕՏՊԶ) միավորման արդյունքում[1]. 2015 թ. օգոստոսի 1-ից՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ՝ Ռուսաստանի Դաշնության Զինված Ուժերի Գերագույն Գլխավոր Հրամանատար Վ. Վ. Պուտինի հրամանագրի համաձայն՝ անցել են իրենց առաջադրված խնդիրների կատարմանը:[2][3]
Ռուսաստանի օդատիեզերական պաշտպանության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբը, իսկ անմիջական ղեկավարումը՝ Ռուսաստանի Դաշնության Օդատիեզերական Ուժերի Գլխավոր Հրամանատարությունը[3]։
Ռուսաստանի Դաշնության Օդատիեզերական Ուժերի Գլխավոր Շտաբը տեղակայվելու է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության շենքում, որը տեղակայված է Մոսկվայում՝ Արբատի շրջանում (Զնամենկա փողոցում)[4]։