Ռուր
From Wikipedia, the free encyclopedia
Ռուր (գերմ.՝ Ruhrgebiet [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈʁuːɐ̯ɡəˌbiːt]]] ( լսել)), արդյունաբերական խոշոր շրջան Գերմանիայում, Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասում։ Տարածքը 3,3 հզ կմ² է, բնակչության թվաքանակը՝ 5,6 մլն[1], խտությունը՝ 2.800 մարդ/կմ2։ Ամենամարդաշատ քաղաքներն են[2] Դորտմունդը (մոտավորապես 588.000 բնակիչ), Էսսենը (շուրջ 583.000), Դույսբուրգը (մոտավորապես 497.000 բնակիչ)։ Երկրի ածխամետալուրգիական շրջանն է։ Տալիս է ԳՖՀ-ի ածխի 85%-ը (այդ թվում ամբողջ կոքսացվող ածուխը), պողպատի 70%-ը։ Ծանր արդյունաբերության հիմքն են կազմում էլեկտրաէներգետիկ, գազի տնտեսությունը, կոքսաքիմիան, ծանր մեքենաշինությունը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուր (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Ռուր, Երկիր ...
| ||||
Երկիր | Գերմանիա | |||
Կարգավիճակ | Կոնուրբացիա | |||
Մտնում է | Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա | |||
Բնակչություն | 8 572 745 մարդ | |||
Տարածք | 4435 կմ² | |||
Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ | |||
Անվանված է | Ռուր | |||
metropoleruhr.de | ||||
Փակել
2010 թվականին Ռուրի տարածաշրջանը Եվրոպայի մշակութային մայրաքաղաքներից մեկն էր հռչակվել[3][4]։