Ռուֆինո Տամայոյի թանգարան (Մեխիկո)
From Wikipedia, the free encyclopedia
Ռուֆինո Տամայոյի թանգարան (իսպ.՝ Museo Rufino Tamayo), ժամանակակից արվեստի հանրային թանգարան Մեխիկոյում։ Տեղակայված է Չապուլտեպեկ զբոսայգում։ Այստեղ կազմակերպվում են ժամանակակից արվեստի ինովացիոն միջազգային ցուցահանդեսներ՝ ներառելով մոդեռն և ժամանակակից արվեստի նմուշներ, ինչպես նաև թանգարանի հիմնադիր Ռուֆինո Տամայոյի աշխատանքների ցուցադրություններ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուֆինո Տամայոյի թանգարան (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Ռուֆինո Տամայոյի թանգարան, Տեսակ ...
Ռուֆինո Տամայոյի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և արվեստի պատկերասրահ |
Երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1] |
Տեղագրություն | Միգել Իդալգո[1] |
Ղեկավարության նստավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Հիմնադրվել է | 1981 |
Կայք | museotamayo.org |
Փակել
Թանգարանի շենքը Մեխիկոյում առաջին կառույցն էր, որ ստեղծվել է մասնավոր միջոցներով։ Շենքի նախագծման աշխատանքներին մասնակցել է նաև Տամայոն։ Կառույցը 1982 թվականին արժանացել է Արվեստի ազգային մրցանակի։ 1986 թվականից թանգարանը կառավարվում է Գեղարվեստի ազգային պալատի ինստիտուտի կողմից։ 2012 թվականին սրահները համալրվել են՝ 3-ից դառնալով 5։