From Wikipedia, the free encyclopedia
Ռոքսանա Էմիլիա Վենգել (լեհ.՝ Roksana Emilia Węgiel, հունվարի 11, 2005[1], Յասլո, Subcarpathian Voivodeship, Լեհաստան)[3], լեհ պատանի երգչուհի, «Anyone I Want to Be» երգով հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2018»-ը։
Ռոքսանա Վենգել | |
---|---|
Բնօրինակ անուն | լեհ.՝ Roksana Emilia Węgiel |
Ի ծնե անուն | լեհ.՝ Roksana Emilia Węgiel |
Նաև հայտնի է որպես | Roxie |
Ծնվել է | հունվարի 11, 2005[1] (19 տարեկան) Յասլո, Subcarpathian Voivodeship, Լեհաստան |
Երկիր | Լեհաստան |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | փոփ երգիչ, հեռուստահաղորդավարուհի և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Պարգևներ | |
Roksana Węgiel Վիքիպահեստում |
2018 թվականին հաղթել է «Մանուկների ձայնը» նախագծի լեհական տարբերակի առաջին եթերաշրջանը և աշնանը հնարավորություն ստացել ներկայացնելու Լեհաստանը Մինսկում կայանալիք «Մանկական Եվրատեսիլում», որտեղ նաև հաղթել է։
2017 թվականին (12 տարեկանում) հաջողությամբ անցել է «Մանուկների ձայնը» հեռուստատեսային մրցույթի լեհական տարբերակի առաջին եթերաշրջանի լսումները, որի հեռարձակումն սկսվել է 2018 թվականի հունվարի 1-ին։
Կույր լսումների փուլում նա կատարել է ամերիկացի երգչուհի Բիյոնսեի «Halo» երգը[4], որի ժամանակ բոլոր երեք մարզիչները պտտվել են։ Նա, որպես իր մարզիչ, ընտրել է Էդիտա Գուրնյակին, որը 1994 թվականին «Եվրատեսիլում» «To nie ja» երգով ներկայացրել է Լեհաստանը)։
2018 թվականի փետրվարի 24-ին` եզրափակչի ժամանակ, կատարել է բացարձակապես նոր երգ` «Жий» (խոսքերի և երաժշտության հեղինակ` Յուլիուշա Կամիլյա[5]), ինչպես նաև Էդիտա Գուրնյակի «To nie ja» և Փրինսի «Purple Rain» երգերի քավեր տարբերակները։ Հաղթանակի համար ստացել է 40 հազար զլոտի (դրամական միավոր Լեհաստանում)[6]։
«Жий» երգը դարձել է նրա առաջնելութային սինգլը[5]։ Երկրորդ սինգլը` «Обецуе», թողարկվել է օգոստոսին։
2018 թվականի սեպտեմբերի 21-ին հայտարարվել է, որ Ռոքսանան «Anyone I Want to Be» երգով նոյեմբերի 25-ին Մինսկում կայանալիք «Մանկական Եվրատեսիլում» պետք է ներկայացնի Լեհաստանը։ Եվրատեսիլում նա հավաքել է 215 միավոր և հաղթել` 12 միավորով գերազանցելով Ֆրանսիայի ներկայացուցիչ Անժելինային։
Տարի | Անվանում | Հիթ-շքերթներ | Ալբոմ |
---|---|---|---|
POL [7] | |||
2018 | «Żyj»[8] | — | «Roksana Węgiel» |
«Obiecuję»[9] | — | ||
«Zatrzymać chwilę» (Էդիտա Գուրնյակի հետ) |
— | «Hotel Transylvania 3: Summer Vacation» | |
«Anyone I Want to Be»[10] | 4 | «Roksana Węgiel» | |
«Święta to czas niespodzianek» (Զուզա Յաբլոնսկիի և «4Dreamers» խմբի հետ) |
— | ||
2019 | «Lay Low» | — | «Roksana Węgiel» |
«Bunt» | — | ||
«Dobrze jest, jak jest» | 14 | ||
«Potrafisz» | — | ||
«Half of My Heart» | — | ||
«MVP» | — |
Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Արդյունք | Աղբյուր |
---|---|---|---|---|
2019 | Ֆրեդերիկ | Ձայնագրությունում տարվա առաջնելույթ | Առաջադրված | [11] |
Nickelodeon Kids’ Choice Awards | Լավագույն լեհ աստղ | Առաջադրված | [12] | |
MTV Europe Music Awards | Լավագույն լեհ կատարող | Հաղթանակ | [13] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.