Սաբաուդա պատկերասրահ
From Wikipedia, the free encyclopedia
Սաբաուդա պատկերասրահ (իտալ.՝ Galleria Sabauda), պատկերասրահ Իտալիայի Թուրին քաղաքում, որի նմուշները Սավոյա ընտանիքը հավաքել է դարերի ընթացքում։
Սաբաուդա պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, անշարժ գույք և ժամանակակից արվեստի թանգարան |
Երկիր | Իտալիա[1] |
Տեղագրություն | Թուրին[1] |
Մասն է | Musei reali di Torino? |
Հասցե | via XX Settembre, 86 - Torino[1]10100[1] |
Հիմնադրվել է | հոկտեմբերի 2, 1832[2] |
Հիմնադիր | Կառլ Ալբերտ |
Մակերես | 2786 քառակուսի մետր |
Կայք | museireali.beniculturali.it/galleria-sabauda/(իտալ.) |
Թանգարանը, որի առաջին տնօրեններն են եղել Ռոբերտո և Մասսիմո դ՛Աձելյոն, միավորում է Եվգենի Սավոյացու արվեստի հավաքածուն, որը վերջինիս մահից հետո ձեռք էր բերել նրա զարմիկը՝ Սարդինիայի թագավորը, Թուրինի թագավորական պալատի աշխատանքները, Սավոյ-Կարինյանո պատկերասրահի կտավները, Ջենովայի թագավորական պալատի հավաքածուները, որոնք ձեռք են բերվել 1824 թվականին։
1832 թվականի հոկտեմբերի 2-ին Կառլ Ալբերտը Պալացցո Մադամայում կատարեց պատկերասրահի բացումը, որը պարունակում էր 365 նկարներ։ 1865 թվականին Մասսիմո դ՛Աձելյոն հավաքածուն փոխանցել է Գվարինո Գվարինիի նախագծած Գիտությունների ակադեմիայի պալատին (Palazzo dell'Accademia delle Scienze, 1679), որտեղ հավաքածուն մնացել է մինչև 2012 թվականը, նախքան ներկայիս վայր տեղափոխելը։
2014 թվականի դեկտեմբերի 4-ին Իտալիայի մշակույթի նախարարի ներկայությամբ բացվել է թագավորական պալատի նոր թևը (Manica Nuova)[3]:
Պատկերասրահի հավաքածուն ներառում է հոլանդացի նկարիչներ Գերարդ Դաուի, Յան վան Էյքի, Հանս Մեմլինգի, Ռեմբրանդ վան Ռեյնի, Անտոնիս վան Դեյքի, ինչպես նաև իտալացի նկարիչների գործեր՝ Դուչչո դի Բուոնինսենյայի, Մակրինո դ՛Ալբայի, Սանդրո Բոտիչելլիի, Ֆիլիպպինո Լիպպիի, Բերնարդո Դադդիի, Անջելիկոյի, Պիերո դել Պոլայոլոյի, Անյոլո Բրոնզինոյի, Բերնարդո Բելլոտտոյի, Ջովանի Կանավեզիոյի, Օրացիո Ջենտիլեսկիի, Անդրեա Մանտենյայի, Ջովաննի Ջիրոլամո Սավոլդոյի, Ջովաննի Բատիստա Տիեպոլոյի, Գաուդենցիո և Դեֆենդետե Ֆերարիների, Ջովաննի Բելլինիի, Գվերչինոյի, Ֆրանչեսկո Կաիրոյի, Սեբաստիանո Ռիչչիի, Ջովանի Մարտինո Սպանցոտտիի, Տիցիանի, Պաոլո Վերոնեզեի, Տինտորետտոյի։
- Անջելիկո
Մադոննան և մանուկը, 1430, 63 x 47 սմ - Ֆիլիպպինո Լիպպի
Տոբիասն ու հրեշտակապետերը, 1485, - Անտոնիո դել Պոլայոլո
Տոբիասն ու հրեշտակը, 1460 - Ռեմբրանդ վան Ռեյն
Կրակի մոտ քնած ծերունին, 1629, 52 x 41 սմ - Դուչչո դի Բուոնինսենյա
Գվալինո Մադոննա, 1285, 157 x 86 սմ - Պաոլո Վերոնեզե
Տոնակատարություն Սիմոնի տանը, 1560, 315 x 451 սմ - Մարսն ու Վեներան
Պաոլո Վերոնեզե, 1570, 47 x 47 սմ - Անդրեա Մանտենյա
Մարիամն ու մանուկը սրբերով շրջապատված, 1500, 61.5 x 87.5 սմ - Orazio Gentileschi
Ավետում, 1623, 286 x 196 սմ - Ռոգիր վան դեր Վայդեն
Ավետում, եռապատկեր, 1434 - Յան վան Էյք
Սան Ֆրանչեսկոյի խարանը, 1432
- dati.beniculturali.it — 2014.
- «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 26-ին.
- Պաշտոնական կայք Արխիվացված 2016-04-25 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սաբաուդա պատկերասրահ կատեգորիայում։ |