From Wikipedia, the free encyclopedia
Սաբիհա Զիյա Բենգյութաշ (թուրքերեն՝ Sabiha Ziya Bengütaş, 1904, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 2, 1992, Անկարա, Թուրքիա), թուրք քանդակագործ[1]։
Սաբիհա Բենգյութաշ թուրքերեն՝ Sabiha Ziya | |
---|---|
Ծնվել է | 1904 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 2, 1992 |
Վախճանի վայրը | Անկարա, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Մասնագիտություն | նկարչուհի և քանդակագործ |
Sabiha Bengütaş Վիքիպահեստում |
Սաբիհա Զիյան ծնվել է 1904 թվականին Ստամբուլում[2]։ Նա ուներ քույր և ավագ եղբայր[3]։ Սաբիհան սովորել է Էյուբսուլթան Նումունե դպրոցում, որը հետո հայտնի դարձավ Էյուբի Անատոլիական միջնակարգ դպրոց անվանումով։ Հետո չորս տարի ապրել է Սիրիայի Դամասկոս քաղաքում, որն այդ ժամանակ գտնվում էր Օսմանյան կայսրության տիրապետության ներքո։ Այստեղ տեղափոխվեցին ընտանիքով, քանի որ հայրը զինվորական ծառայության մեջ էր[4]։ Այստեղ Սաբիհան շարունակում է իր ուսումը. գրեթե մեկ տարի այցելում է ֆրանսիական կաթոլիկ դպրոց[3]։ Վերադառնալով տուն՝ ընտանիքը տեղափոխվում է Բյույուքադա կղզի, որտեղ աղջիկն ավարտում է միջնակարգ դպրոցի ուսումնառությունը Քյոփրյուլու Ֆուաթ փաշա դպրոցում։ 1920 թվականին Բենգյութաշը Ստամբուլի գեղեցիկ արվեստների ակադեմիայում սկսում է ուսումնասիրել գեղանկարչություն և քանդակագործություն։ Այսօր այդ հաստատությունը կեչվում է Միմար Սինան համալսարան (օսման.՝ Sanayi-i Nefise Mektebi): Սաբիհա Բենգյութաշը դարձավ առաջին կին-ուսանողը այդ դասարանում[3]։ Նրա ուսուցիչներից էր նկարիչ Ֆեյհաման Դուրանը[1]։ 1924 թվականին Սաբիհան պետական կրթաթոշակի է արժանանում, որպեսզի կրթությունը շարունակի Իտալիայի մայրաքաղաք Հռոմի Գեղեցիկ արվեստների ակադեմիայում։ Այստեղ քանդակագործը վարպետության դասեր է ստանում իտալացի քանդակագործ Էրմենեջիլդո Լուպպիից (1877-1937)[3]։
Ավելի ուշ Սաբիհա Զիյան ամուսնանում է դիվանագետ Շաքիր Էմին Բենգյութաշի հետ, որը բանաստեղծ Աբդուլհակ Համիդ Թարհանի թոռն էր։ Քանդակագործը հաճախ էր ուղեկցում ամուսնուն Թուրքիայի սահմաններից դուրս։ Շաքիրի թոշակի անցնելուց հետո ամուսինները բնակություն են հաստատում Անկարայի Մալթեփե շրջանում։ Սաբիհան ունենում է մեկ դուստր՝ Նուրոլը[2][3]։
Սաբիհա Բենգյութաշն իր մահկանացուն կնքում է 1992 թվականի հոկտեմբերի 2-ին Անկարայում[3]։
1925 թվականին Ստամբուլի Գալաթասարայ թաղամասում կայացել է Սաբիհա Զիյայի ստեղծագործությունների անդրանիկ ցուցադրությունը, որին ներկայացրել էր երեք կիսանդրի։ Հաջորդ տարի նույնպես երեք կիսանդրի են ցուցադրվել Գալաթասարայում։ Նրա ստեղծագործություններում շատ են պատկերված հայտնի մարդիկ՝ Ահմեդ Հաշիմ, դրամատուրգ Աբդուլհակ Համիդ Թարհան, դերասանուհի Բեդիա Մուվահիթ, գեներալ Ալի Ֆուատ Ջեբեսոյ,, քաղաքական գործիչ Հասան Ալի Յուջել և այլք[2][3]։
1938 թվականին Սաբիհան գլխավոր մրցանակի է արժանանում Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին և Իսմեթ Ինյոնյուին նվիրված քանդակագործների մրցույթին։ Աթաթուրքի արձանը տեղադրվել է Չանքայա ամրոցի այգում, իսկ Ինյոնյուի քանդակը՝ Մուդանիայում՝ Մուդանիայի զինադադարի հիշատակին նվիրված։ Սաբիհան իտալացի քանդակագործ Պետրո Կանոնիկայի օգնական էր, երբ վերջինս աշխատում էր Թաքսիմ հրապարակում[2][3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.