Սաբիր Ստեփանյան - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Սաբիր Ստեփանյան.

Սաբիր Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սաբիր Ստեփանյան
Ծնվել է1933
ԾննդավայրՂազախ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՎորոնեժի պետական համալսարան
Մասնագիտություներկրաբան
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան և ՀՀ վարչապետի հուշամեդալ

Սաբիր Նիկոլայի Ստեփանյան (1933, Ղազախ, Ադրբեջանական ԽՍՀ), ՀԽՍՀ հասարակական-պետական գործիչ, տնտեսության գործիչ, երկրաբան։

Կրթություն

  • Ծնվել է ծառայողի ընտանիքում։
  • 1951 թ. ավարտել է Երևանի լեռնամետալուրգիական տեխնիկումը։
  • 1962 թ. ավարտել է Վորոնեժի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեությունը

  • 1951-1954 թթ. աշխատել է Քաջարանի երկրաբանա-հետախուզական խմբում որպես պաշարների հաշվարկման խմբի երկրաբան, ապա փորման երկրաբան, ապա տեղամասի պետ։
  • 1954-1955 թթ. - Փխրուտի երկրաբանա-հետախուզական խմբի պետ։
  • 1955-1957 թթ. - Ագարակի երկրաբանա-հետախուզական խմբի պետ։
  • 1957-1958 թթ. - Հոկտեմբերյանի նավթի և գազի փնտրման և հետախուզման խորը փորման խմբի պետ։
  • 1962-1964 թթ. - Վայոց ձորի երկրաբանա-փնտրողական արշավախմբի պետ։
  • 1964-1967 թթ. - Էջմիածնի շրջանի խմելու ջրի ջրաերկրաբանական արշավախմբի պետ։
  • 1967-1971 թթ. - Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն։
  • 1971-1977 թթ. - Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի տնօրեն։
  • 1977-1983 թթ. - «Հայոսկի» ոսկու արդյունահանման հայկական արտադրական միավորման պետ։
  • 1983-1986 թթ. - Հայկական ԽՍՀ գազաֆիկացման պետական կոմիտեի նախագահ։
  • 1987 թ. ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 11-րդ գումարման ժողովրդական պատգամավոր։
  • 1986-1991 թթ. - Հայկական ԽՍՀ նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեի (Պետմատ) նախագահ, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահության անդամ։
  • 1988 թ. դեկտեմբերի 8-ից - Երկրաշարժի հետևանքների վերացման հանձնաժողովի անդամ։
  • 1991-1992 թթ. - Թուրքիայում ԽՍՀՄ առևտրային ներկայացուցչի տեղակալ։
  • 1993-1998 թթ. - Ռուսաստանի էկոնոմիկայի մինիստրության բաժնի պետ, Հայաստանին աջակցության ցուցաբերման հանձնաժողովի նախագահի տեղակալ։
  • 1998-2002 թթ. - «Հայոսկի» ոսկու արդյունահանման հայկական արտադրական միավորման գլխավոր տնօրեն։
  • 2002-2004 թթ. - «Արմենալ» (ԿանԱԶ) ԲԲԸ ապահովման գծով տնօրեն։

Պարգևներ և կոչումներ

  • Հայկական ԽՍՀ վաստակավոր երկրաբան (1969)։
  • Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշան (1971, 1977)։
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (1989)։
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2012)[1]։
  • Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ ներսես Շնորհալի» պատվո շքանշան (2012)։
  • Մեդալներ։
  • Ագարակի պատվավոր քաղաքացի։
  • Հրազդանի պատվավոր քաղաքացի։
  • Հայաստանի Հանրապետության ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ։
  • ՀՀ վարչապետի հուշամեդալ (2013)։

Ծանոթագրություններ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Սաբիր Ստեփանյան
Listen to this article